Ստորեւ կը ներկայացնենք 2025 թուականի 9 Մայիսի USA ARMENIAN LIFE հեռուստատեային հաղորդաշարին արտագրուած «թեքսթ»ը:
USA ARMENIAN LIFE TV-ի հաղորդաշարի հեղինակ՝ Աբօ Չափա-րեանի հիւրն է Խորէն Վարդապետ Հովհաննիսեան: Խորէն Վարդապետ Հովհաննիսեան ազգային-եկեղեցական հարցերու մասին քա-ջատեղեակ անձնաւորութիւն է: Անոր կատարած բացայայտումները կարեւոր են հայ հասարակութիւնը իրազեկուած պահելու: Այսպիսի բացայայտումներ հարկաւոր է ընդունիլ որպէս ներդրում՝ առողջաց-նելու հայկական պետականութիւնն ու Հայց. Առաքելական Եկեղեցին:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Ողջոյն, սիրելի հայրենակիցներ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի։ Այսօր մեզի կը միանայ Քանատայէն ուղիղ եթերով Խորէն վրդ. Յովհաննէսեան, որ Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի վերջին գաւազանակիրը եղած է եւ այսօրուան անարժան չկաթողիկոս Գարեգին Բ.ի նաեւ գաւազանակիրը եղած է։
Ըստ երեւոյթին Խորէն վարդապետ քաջատեղեակ անձնաւորութիւն մըն է եւ վերջին ժամանակներուն ի պատիւ իրեն պէտք է ըսեմ, քաջութիւնը ունեցաւ հրապարակաւ ուժեղ բացայայտումներ ընել ճշմարտութեան հիման վրայ։ Բարի եկած էք Հայր Խորէն։
ՀԱՅՐ ԽՈՐԷՆ ՎՐԴ. Ողջոյն ձեզ, պարոն Չափարեան։ Նախ շնորհակալ եմ հրաւէրի համար։ Կ҆ողջունեմ ձեզ եւ ձեր բազմահազար հանդիսատեսը։
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Շնորհակալ ենք, որ ժամանակ ստեղծեցիք միանալու։ Հայր Խորէն, արդեօք ի՞նչ տիպի նոր բացայայտումներ կամ բացա-յայտում ունիք կատարելու, որպէսզի մեր հեռուստադիտող հանրութիւնը իրազեկուի այդ մասին։
ՀԱՅՐ ԽՈՐԷՆ ՎՐԴ. Պարոն Չափարեան, այս երեկոյ ձեր սիրելի հանդիսատեսի հետ դժբախտաբար լաւ լուր չունիմ կիսուելու։ Ահասարսուռ մի պատմութիւն պիտի բանամ, որը տեղի ունեցած է 2018 թուական Փետրուարին։
Սահմռկեցուցիչ մի պատմութիւն է սա, մեր Սուրբ Առաքելական եկեղեցու վերջի սկիզբը պիտի ըլլար 2018 թուականի Փետրուարը։ Գարեգին Կտրիճ Բ. Ներսիսեանը, իր եղբայր Եզրասը, չեկիսթ, Քէյ.Ճի.Պի.-ի գործակալ, եւ Սերժիկ Սարգսեանը՝ ղարաբաղեան կլանը, որոշել էին որ Երեւանի կեդրոնական հրապարակում, ուր որ նախապէս Լենինի արձանն էր, ճիշդ այդ տեղում պէտք է կառուցեն ռուսական եկեղեցի, ռուսական տարազով, ճարտարա-պետութեամբ եւ ծէսով։ Տեղի էին տուել ռուսների ճնշումներին, պահանջներին եւ յեղափոխութիւնից, 18 թուականի ուղղակի երկու ամիս առաջ որոշումը կայացուած էր։ Եւ սա լինելու էր առաջին քայլը, որով պիտի վերացնէին մի քանի տարուայ ընթացքում հայ առաքելական եկեղեցու անկախութիւնը։ Եւ պիտի հայ եկեղեցին, մեր առաքելական մայր սուրբ եկեղեցին նրանք պիտի դարձնէին ռուս եկեղեցու կցորդ։
2018 թուականի յեղափոխութիւնը երբ եղաւ, այստեղ Աստուծոյ նախախնամութիւն կար, եւ փաստօրէն Փաշինեան վարչապետը եւ այդ հարիւր հազարաւոր մեր ժողովուրդը Երեւանի հրապարակում (այն ատեն ես եւս Երեւանում էի, ովքեր յեղափո-խութիւն կատարեցին 18 թուականին) փաստօրէն ոչ միայն Հայաստանի Հանրապետութիւնը փրկեցին, նաեւ փրկեցին հայ առաքելական եկեղեցին։
Այս սահմռկեցուցիչ, ահասարսուռ որոշումը կայացրել էին Սերժիկ Սարգսեանը, Գարեգին Բ., իր եղբայր Եզրասը, Մոսկուայից Կիրիլ պատրի-արքի եւ Ռուսաստանի նախագահի պահանջներին տեղի տալով։
Եւս մի քանի բան կը բացեմ այս առիթով։ Երբ այս խնդիրը Մոսկուա-Երեւան-Էջիմածին գնացել եւ վերադարձել էր մի քանի անգամ տարբեր քննարկումներ, Գարեգինը կեղծիք, սուտ ինֆորմացիա է զեկոյց տալիս Մոսկուա եւ Սերժիկ Սարգսեանի անունով մի բան է փոխանցում ռուսներին, բայց որը երբեք Սերժը չէր ասել։ Երբ Սերժիկ Սարգսեանը բացայայտում է, որ Գարեգինը այս խնդրի հետ կապուած ինչ որ զրպարտութիւն է արել, նրան անմիջապէս կանչում է Բաղրամեան 26 եւ 10 տարուայ նախագահ եղած ժամանակ երբեք ձայնը Գարեգինի վրայ չէր բարձրացրել եւ ինչպէս դասականը պիտի ասեր, 100 տոկոսանոց ինֆորմացիա Գարեգինին ուղղա-կի իր գրասենեակի պատերին է ծեփում, որ այսպիսի զրպարտութիւն ըրած է իր վրայ Մոսկուա։ Եւ Գարեգինը սփրտնած լքում է Բաղրամեան 26ը, վերադառնում Էջմիածին, բայց ինչպէս ասացի 18 թուականի Փետրուարին որոշումը այլեւս կայացուած էր։ Հայաստանի սրտում, Հանրապետութեան հրապարակում պիտի կառուցուէր ռուսական եկեղեցի, բայց երբ 2 ամիս վերջ տեղի է ունենում յեղափոխութիւնը, ռուսները իրենց յոյսը կորցնում են, որ Փաշինեանը իրենց պիտի առիթ տայ, որ Երեւանի սրտում կառուցեն ռուսական եկեղեցի։ Եւ սրանք անցնում են փլան Բ-ին։
Եւ յեղափոխութիւնից ընդամէնը մէկ տարի անց, Փեթերսպուրկում սկսում են հոգեւոր ճեմարանի բացման աշխատանքները։ 2019 թուականի Մայիս 28ին Ռուսաստանի արդարադատութեան նախարարութեան մօտ, նախարարութիւնը գրանցում եւ հաստատում է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հոգեւոր ճեմարան, բարձրագոյն հոգեւոր կրթական հաստատութիւն, որտեղ պիտի հայ երիտասարդները ուսանեն եւ դառնան հոգեւորական։ Եւ սրանք յոյսը կորցնում են որ կարող են արագ ձեւով վերցնեն հայ եկեղեցին, սկսում են ճեմարան բացել, որպէսզի այնտեղ, իրենց մօտ կղերականներ ուսանեն, կղերականներ դառնան եւ Քէյ․Ճի․Պի․-ի գործակալներ դարձած մտնեն հայ եկեղեցի տարբեր թեմեր, ինչպէս նաեւ Ռուսաստան, Հայաստան։
Գարեգինը 20 տարուայ կաթողիկոս է, ուզուրպատոր, 19 թուականին արդէն Սուրբ Էջմիածնի, բայց 20 տարում երբեք Ռուսաստանում ճեմա-րան չի բացում որ կղերականներ ուսանեն։ Երբ Փաշինեանը գալիս է իշխանութեան, յոյսը կորցնում են, որ կարող են հայ եկեղեցին զրկել անկախութիւնից եւ անցնում են երկար փլանին։ Այն է՝ բացում, գրանցում են այդ ճեմարանը։
Սա է այդ ահասարսուռ, սահմռկեցուցիչ փլանը, որ նրանք փլանաւորել էին։ Եւ ահա Ռոբերթ Քոչարեանը, իմանալով որ Սերժիկը, Գարեգինը ուզում են հաճոյա-նալ ռուսաց ցարին, իր տղային մէջտեղ է գցում, սա էլ անամօթաբար, որ պատգամաւոր է Ազգային Ժողովում, Երեւան, Հայաստան. տարին ունի 365 օր, այս անպատկառը, անամօթը, Յունուար 19ին, 2025 թուականի, որը ռուս եկեղեցու Սուրբ Մկրտութեան օրն է, ռուսները այդ օրն են տօնում Սուրբ Մկրտութիւնը, գնում, մտնում է Սեւանի ջուրը, սառոյցների միջով, նկարում եւ հրա-պարակում այն մեթոտով, ինչպէս որ Վլատիմիր Փութինն է անում եւ այն նոյն օրը, երբ անում է դա Վլատիմիր Փութինը։
Սա ստորաքարշութեան եւ քծնանքի մի շքերթ է, որ ղարաբաղեան կլանը եւ Ներսիսեան եղբայրները Գարեգինը եւ Եզրասը ուզում են ոչ միայն մեր երկիրը, մեր ինքնիշխանութիւնը զոհաբերել, այլ մեր եկեղեցու անկախութիւնն են ուզում զոհաբերել եւ այն ուզում են դարձնել ռուս եկեղեցու կցորդը։ Այսպիսի դաժան մի պատմութիւն։ Եթէ կարող են, թող ոեւէ մէկը իմ այս ասածներին հերքում տայ, որ 18 թուականի Փետրուարին որոշումը կայացուած էր։ Եթէ հերքելու փորձեր կ҆անեն, նոր, խայտառակ ծալքեր կը բացեմ, ձեզ կը խնդրեմ, ձեր եթերաժամով միասին կ҆անենք այդ ամէնը։ Առայժմ այսքանը։ ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Շնորհակալութիւն Հայր Սուրբ։ Անպայման որ մենք պատրաստ կ҆ըլլանք, որովհետեւ մեր հիմնական առաքելութիւնը բացայայտում կատարելն է յօգուտ մեր ժողովուրդի իրազեկուածու-թեան։ Իւրաքանչիւր մարդ, ոչ միայն հայ մարդ, իւրա-քանչիւր մարդ, յատկապէս ազատ աշխարհի մէջ, իրաւունք ունի իրազեկուելու։ Եւ դա պետականութեան ամենակարեւոր նախադրեալներէն մէկն է։ Հայր Սուրբ, Ձեր բացայայտումով մենք իրազեկուեցանք այն փաստի մասին, որ ըստ երեւոյթին Հայաս-տանեայց Առաքելական եկեղեցին ալ թիրախաւորուած է միութենական, այսպէս կոչուած Ռուսաստանի միութենական արշաւին։ ՀԱՅՐ ԽՈՐԷՆ ՎՐԴ. Եկեղեցին վտանգուած է, այո, ճիշդ կը նկատէք։ Եւ սա 200 տարուայ ռուսական իղձ է։ Ինձ յայտնի վերջին դէպքը տեղի է ունեցել Վազգէն Ա. Լուսահոգի Վեհափառի օրօք, Սովետ Միու-թեան ժամանակ կրօնի գործոց վարչութիւններ կային եւ Մոսկուայի վարչութեան նախագահը, պատասխա-նատուն Վազգէն վեհափառին նամակ է գրում, որ այլեւս բաւ է որ դուք անկախ լինէք, առանձին լինէք, ժամանակն է որ դուք գաք, եւ հայ եկեղեցին միանայ ռուս եկեղեցուն։ Սկզբում Վազգէն Վեհափառը տագնապի է մատնւում, թէ ինչ պիտի անի, բայց յետոյ խելացի, հայրենասէր Հայրապետը որոշում է որ պիտի ուղղակի այդ նամակը արհամարհի եւ այդպէս անտեսի։ Բարեբախտաբար երկրորդ նամակ չի գալիս եւ այդպիսով Վազգէն Վեհա-փառը թերթում է ռուսական ամպիցիաների էջը։ Բայց հիմա 18 թուականին երբ ռուսները տեսնում են որ թէ կաթողիկոսը եւ Մոսկուայի առաջնորդ եղբայրը լրտես են եւ ղարաբաղեան կլանը կայ, որ երկրի ղեկավարներն են՝ Սերժիկ Սարգսեանը եւ Ռոպերթ Քոչարեանը, թէ աշխարհիկ թէ հոգեւոր իշխանութիւն-ները տեսնում են որ իրենց լրտեսներն ու գործակալներն են, մտածում են որ պատեհ առիթը գայ, եւ ուզում են օգտուել։ Բայց տեղի է ունենում յեղափոխութիւնը, բարեբախտաբար եւ այս ծրագիրը կեանքի չի կոչւում։ Եւ հիմա նրանք անցել են փլան Պի.ին ինչպէս ասացի, Փեթերսպուրկում բացել են ճեմարան։ Եւ ինչպէս որ 20 թուի պատերազմի ժամանակ Մոսկուայում ուսանած ղարաբաղեան կլանի ենթակայ գեներալները կատարում էին Մոսկուայի հրամանը, սապոթաժ անում եւ մեր զօրքը պարտութեան տանում, նոյն ձեւով նրանք ուզում են նաեւ կրթել այդպիսի իրենց ենթակայ, հլու հնազանդ հայ հոգեւորականներ եւ տարածել հայ եկեղեցու ողջ անդաստանից ներս։
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Ըստ երեւոյթին, Հայր Սուրբ, Գարեգին Բ. Չկաթողիկոսը, ինչպէս որ բազմաթիւ հայրե-նակիցներ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի սկսած են անուանել զինքը, զինքը մերժելով, չընդունելով, որպէս իրական Ամենայն Հայոց Հայրապետ, ըստ երեւոյթին այս անձնաւորութիւնը ոչ միայն Էֆ.Էս.Պ.-է՝ Քա.Կէ.Պէ.-ի գործակալ եղած է, ըստ երեւոյթին այլ աղբիւրներ կը պնդեն որ Գերմանիա իր կեցութեան ժամանակ իբրեւ թէ հոգեւոր ծխածածկոյթի տակ, բաւականին անբարոյական իրավիճակներու մէջ է յայտնուած։ Այս մասին ի՞նչ տեղեկութիւններ ունիք։ ՀԱՅՐ ԽՈՐԷՆ ՎՐԴ. Դժբախտաբար ձեր ասածը ճշմարտութիւն է։ Նա մի շատ յարգարժան մտաւորական հոգեւորականի որ իրմէ վերջը եղած է Վիեննա, Աւստրիա եւ ուսանող եղած է, առիթով նրան հանդիպած է արքեպիսկոպոս եղած ժամանակ, մինչ կաթողիկոսական գահը զաւթելը եւ խորհուրդ տուած է այս հոգեւորականին։ Ըսած է, որ եթէ դրամից նեղուես, ես «ճիկոլօ» (տղամարդ մարմնավաճառ) եղած եմ, տարեց, սեռաքաղց, վճարունակ կանանց սեռական կարիքները բաւարարած եմ։ Եւ խորհուրդ է տուած, ըսած է, դուն ալ գնայ նոյնը ըրէ եւ դրամ վաստակիր։ Եւ Գերմանիա համայնքում կան շատ մարդիկ, որ այս պատմութեանը ծանօթ են եւ սա ուղղակի Ամենայն Հայոց ամօթ է , ոչ թէ Ամենայն Հայոց կաթողիկոս։ Եւ երբ 2005 թուականին նա փորձեց այցելել Գերմա-նիա, հայ համայնք, երբ այնտեղ կազմակերպուած էր ցեղասպանութեան 90ամեակի տարելիցի առիթով ձեռ-նարկներ, գնալուց առաջ դիմեց որպէսզի Գերմանիոյ քանսլէրը, այն ատեն Անկէլլա Մերքէլը իրեն ընդունի, բայց այս կինը երբ ծանօթանում է թէ ո՞վ է ուզում իր հետ հանդիպել, ինչպէս յայտնի դարձաւ գերմանացի hե-տաքննող լրագրողից, երբ տեղեկագրում քանսլէրը կար-դում է սա Քէյ.Ճի.Պի.-ի գործակալ եղած է եւ անբարոյ կեանք վարած է Գերմանիա եղած ժամանակ եւ ոչ մի ուսման չէ հետեւած, եւ ձեռնաշղթաներով Պոնում բռնել են նրան լրտեսութեան մէջ եւ 24 ժամուայ մէջ արտաքսել Մոսկուա։ Երբ քանսլէրը
Անկէլա Մերքէլը ծանօթանում է նրա անցեալին տուեալներին, մերժում է եւ մէկ կողմ նետում։
Սա մեր ազգի ամօթն է, խայտառակութիւնն է ոչ միայն Գարեգինի, այլ մեր եկեղեցու։ Չլսուած բան է, որ կրօնապետ մը, եկեղեցու պետ մը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմի որեւէ երկրի ղեկավարի, նրա հետ հանդիպելու եւ ղեկավարը ուղղակի առանց քաղաքավարական եւ դիւանագիտական տիփլոմաթիկ սեթեւեթանքների, գարշանք է ապրում եւ մի կողմ նետում եւ արհամարհական մի պատասխան գրում։ Ասում է՝ քեզ կը դիմաւորի իմ
խորհրդականի քարտուղարը։ Կը տեսնէ՞ք արհամարհանքի եւ ստորացումի աստիճանը։ Եւ, պարոն Չափարեան, կ҆ուզեմ նշել որ Գերմանիոյ հայոց թեմը, որ 100 հազարէն աւելի ժողովուրդ ունի, միակ թեմն է, որ այս Գարեգին Ամենայն Հայոց ամօթը 25 տարուայ կաթողիկոս ըլլալով, երբեք չէ այցելած, որովհետեւ կը վախնայ, որ Գերմանիոյ իրաւապահները իր մութ տրցակները կրնան ջրի երես հանել եւ գաղութում Գերմանիոյ հայութեան մէջ կան մարդիկ ովքեր ծանօթ են իր գործունէութեանը եւ գիտեն ով եղած է նա Գերմանիայում։
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Իսկ, Հայր Սուրբ, կարելի է քիչ մը ձեր բացայայտումներու կարկինը ընդլայնէիք եւ նաեւ մի քիչ ներկայացնէք այն փաստերը, որոնք ուղղակի կապ ունին Արցախեան վերջին իրադարձութիւններու հետ եւ որտեղ Գարեգին Բ.ն իր մեղսակից, դաւաճանական գործունէութիւնը առաջ տարած է։
ՀԱՅՐ ԽՈՐԷՆ ՎՐԴ. Այստեղ հետաքրքիր մի երեւոյթ կայ, որ կ҆ուզեմ ձեր սիրելի հեռուստադիտողների ուշադրութիւնը հրաւիրել։
Երբ այս Գարեգինը եւ իր եղբայրը երիտասարդ տարիներում, 20նոց ատենները երբ որ հաւաքագրուած Քէյ.Ճի.Պի.-ի կողմից, այն ատեն Սովետ Միութեան մէջ գրեթէ օրինաչափ բան մըն էր։ Իրենց նման տասնեակ հազարաւորներ գործակալ, «էյճընթ» էին Սովետ Միութեան բոլոր հանրա-պետութիւններում։ Բայց այն ատեն եւ այսօր տարբերութիւնը ի՞նչ է պարոն Չափարեան։ Հայաստանը, Սովետական Հայաստանը Ռուսիայի, Ռուսաս-տանի ծայրագաւառ էր եւ վասալ եւ իր գործը կ҆ընէր, լրտես էր եւ այլն եւ Հայաստանի Հանրապետութիւն կործանելու հրամաններ չէր ստանար, եւ չկար
Հայաստանի անկախ հանրապետութիւն։ Բայց այսօր աշխարհը քաղաքական վայրիվերումներու հետեւանքով, երբ մեր տարածաշրջանում Ռու-սիայի, Ռուսաստանի համար Անքարայի եւ Պաքուի դերը չափազանց մեծացաւ, եւ Երեւանի դերը նուազեց եւ այսօր վտանգաւոր է Գարեգինի եւ իր եղբօրԵզրասի գոյութիւնը։ Ամէն մէկ օր աւել մնալը գահի համար, գահի վրայ, Հայաստանի համար ազգային անվտանգութեան խնդիրներ է աւե-լացնում եւ կործանարար է դառնում մեր Սուրբ առաքելական եկեղեցու համար։ Ինչպէս ըսի, սրանց նպատակը առաքելական եկեղեցին ռուս եկեղեցու կցորդ դարձնելն է։ Եւ Գարեգինը վերջին տարիներին սկսաւ, քանի որ ին-քը ուսադիր է կրում փարաջայի տակ, ենթակայ է, զինուորական մարդ է, հրամաններ ստացաւ ընդդէմ Հայաստանի։ Քանի որ երբ Արցախը Ռուսիան յանձնեց Ատրպէյճանին, նրա համար միակ յենակէտ երազանք մնում է Սիւնիքը, որպէսզի Սիւնիքը վերցնի, եւ այնտեղից կարողանայ վերահսկել Ատրպէյճան, Թուրքիա եւ Իրանին։ Բայց երբ Սիւնիքը վերցնում է, Հայաս-տան այլեւս չի կարող գոյութիւն ունենալ։ Իսկ արցախեան պատերազմի օրերին Գարեգինը ուղղակի մեղսակից, յանցակից է Պաքուին եւ Մոսկուային։ Առաջին գործնական քայլը ընդդէմ հա-յութեան եւ Արցախի, գործնական, Արցախի մէջ 2019 թուականին ըրած է Գա-րեգին Բ. Կտրիճ Ներսիսեանը։ Ինչպէս շատ դիպուկ ըսած է Վահրամ Աթանէ- սեանը, Արցախի գերագոյն խորհուրդի նախկին պատգամաւոր, հարցում մը բարձրացուցած է, ըսած է ինչո՞ւ Շուշին կարգալոյծ ըրաւ 2019 թուականին Գարեգինը, առաջնորդարանը Շուշիից տեղափոխեց Ստեփանակերտ։ Սա պատերազմից մէկ տարի առաջ։ Նա գիտէր որ 20 թուականին պատերազմ է լինելու, եւ Շուշին անպայման պիտի տալ Ատրպէյճանին։ Սա Պաքուի եւ Մոսկուայի պահանջն էր։ Եւ ահա նա յոյս ունենալով որ Ստեփանակերտը պիտի մնայ, ջլատում է Շուշին եւ առաջնորդարանը պատերազմից մէկ տարի առաջ, չլսուած բան է, Շուշիից տեղափոխում է։ Շուշին կարգալոյծ է անում, իր սիրած այդ գործողութիւնը որը արել է հա- րիւրաւոր ազնիւ հայերի, հոգեւորականների հանդէպ։ Եւ երբ 2022ին պատե-րազմից յետոյ իր աւերը գործում՝ առաջնորդարանը փակում, Շուշին ջլատում է, 2022ի Նոյեմբերի 4ին Ռուսաստանի նախագահից, պարոն Չափարեան, շքանշան է ստանում։ Եւ ով պատահականութիւն, այս շքանշանը ստանալէն մէկ ամիս վերջը տեղի է ունենում Արցախի շրջափակումը, պլոքատան եւ ծպտուն չի հանում, ոչ մի ձայն, իր բանաւոր հօտը կիսաանօթի Արցախի մէջ, ձայն չի հանում, ընդհակառակը 23 թուականի դեկտեմբեր-ապրիլին, պլոքատայից ամիսներ անց, Արցախի ժրաջան առաջնորդ Վրթանէս սրբազա-նին պարտադրում է որ լքի իր ժողովուրդին՝ Արցախի հօտը։ Սրբազանը դիմադրում է։ Ինչ որ ժողովի պատրուակով ասում է արի Էջիմածին։ Սրբազանն ասում է Վեհափառ ինչպէ՞ս թողնեմ ժողովրդիս։ Խայտառակ վիճակ է, ժողովուրդը կիսաանօթի, տարէցներ, մանուկներ իմ օժանդակութեան, մխիթարութեան կարիքը ունեն։ Խաբում է, ստում է սրբազանին, ասում է ես քեզ Էֆ.Էս.Պէ.-ի միջոցով կը բերեմ Հայաստան, մի քանի օրից նորից ետ կ҆ուղարկեմ։ 23 թուականի Ապրիլին առաջնորդ սրբազան հօրը Էֆ.Էս.Պէ.-ի միջոցով բերում է Հայաստան եւ երբեք ետ չի ուղարկում։ Սրբազանը բազում փորձեր է անում, խնդրում, բայց ոչ ոք նրան չի տանում։ Սրբազան առաջնորդին Հայաստան բերելուց յետոյ, ընդամէնը մէկ ամիս յետոյ, 23 թուականի մայիսին փոխառաջնորդ Սահակ վարդապետին հեռաձայնում, պարտադրում է որ ինչ որ ժողովի պատրուակով գայ Հայաստան։ Այս հայր սուրբը նոյնպէս Սրբազանի նման ասում է ժողովուրդը իմ կարիքն ունի, ինչպէս թողնեմ գամ։ Երկու, երեք օր պարտադրում, պարտադրում, նորից Էֆ.Էս.Պէ.ի միջոցով բերում Հայաստան ու երբեք ետ չեն ուղարում։ Եւ գիտէք այս Հայր Սահակին Արցախից կտրում է իր տառապեալ, կիսա-քաղց ժողովուրդից, բերում եւ ուղարկում է Տաւուշ։ Այդ օրերին աշխարհի բոլոր աբեղայ վարդապետներին հաւաքել էր, ուղարկել էր Տաւուշ, որպէսզի այնտեղի իր յեղափոխական գանգի սրբազանը թունաւորի բոլոր բոլոր աբեղայ վարդապետներին եւ ուղարկի իրենց թեմեր ընդդէմ Հայաստանի եւ ընդդէմ Փաշինեանի։ Բոլոր աբեղայ վարդապետներին ուղարկել էր Տաւուշ եւ պետական յեղաշրջման փորձեր էին անում։ Իսկ այս նուիրեալ հոգեւորական Հայր Սահակին՝ Արցախի փոխառաջնորդին ինչպէս ասացի, բերում է Հայաստան եւ երբեք ետ չի ուղարկում Էֆ.Էս.Պէ.-ի միջոցով։ Գլխատում է ուղղակի Արցախի եկեղեցին։ Նա գիտէր որ շուտով Արցախը պիտի պարտուի, պիտի դատարկուի, որոշումը կայացուած էր, որոշումը իր ղեկավարներն էին կայացրել Մոսկուայում եւ ինքը ամէն ինչ արեց, պարոն Չափարեան, որ այդ որոշումը հեշտութեամբ իրականացուի։ Սրբազանին եւ փոխառաջնորդին Արցախից հանեց, որպէսզի երբեք ժողովուրդին չկազմակերպեն որեւէ դիմադրութիւն։ Եթէ անգամ պիտի դուրս գար այդ 110 հազար ժողովուրդը մեր արցախցի, սա առաջնորդին եւ փոխառաջնորդին հանեց, որպէսզի քաոս լինի, ցաւ, արիւն, մարդիկ չհասկանան ինչպէս այդ պայթիւնը տեղի ունեցաւ, այդ պենզալցակայանում։ Ամէն ինչ արել է որ քաոս լինի, մարդկանց ցաւը աւելի մեծանայ, մարդկանց դառնութիւնը աւելի շատանայ։ Միակ նպատակը Գարեգինի այն էր, արցախցիներին կատաղացնել, եւ բերել Հայաստան, որպէսզի Պաքուի եւ Մոսկուայի համար յեղաշրջում կազմակերպեն։ Սա է իրականութիւնը։ Եթէ կարող են, թող իմ որեւէ ասածին հերքում տան, պարոն Չափարեան։
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Ես այդ մասին որոշ չափով տեղեակ էի, բայց հիմա աւելի իրազեկուեցայ։ Հիմա արդէն փաստերը քով քովի դնելով, Հայր Սուրբ, կը տեսնենք որ բազմիցս արցախեան բեմականացուած պարտութիւնները այնպէս մը սինխրոնացուած են, որպէսզի այդ արհեստական պարտութիւնները եւ հայաթափումը, որ կայացաւ Սեպտեմբեր 19 2023ին օգտագործեն Փաշինեանի կառավարութիւնը տապալելու համար եւ իշխանափոխութիւն իրականացնելու համար։ Հիմա ձեր իրազեկումով եւ բացայայտումով նաեւ փաստ մը եւս եկաւ միանալու այն իրողութեան, որ Բագրատ չառաջնորդ, սրբազան կը կոչեն, բայց լրբազան կ҆ըսեն շատ մարդիկ, որ իր յայտնի չարագուշակ քայլարշաւը որ սկսաւ, ըստ երեւոյթին այդ աբեղաների համախմբումի առթիւ էր կամ համախմբումէն անմիջապէս ետքը։
ՀԱՅՐ ԽՈՐԷՆ ՎՐԴ. Համախմբումէն անմիջապէս ետքը տեղի ունեցաւ։ Աբեղայ վարդապետներին մի մասին իրենց քով պահած էին, որ մասնակից լինեն, մի մասին ալ ղրկած էին իրենց թեմեր, որ գնան յանձնարարել էին որ գնան, մարդոց իրենց թեմերում թունաւորեն։
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Ուրեմն ըստ արժանահաւատ աղբիւրներու, Գարեգին Բ.ի եւ իր մեղսակից, արիւնակից եղբօր
Եզրասի ռսաստրուկեան այսպէս Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ մէջ գոյութիւն ունեցող մաֆիայի գործակալները նաեւ գոյութիւն ունին արտերկրի մէջ, թեմական առաջնորդի կարգավիճակով եւ որոնց հերթին մէկն է օրինակի համար Արեւմտեան Միացեալ Նահանգներու Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ թեմի Յովնան Տէրտէրեանը, Քանատայի թեմական առաջնորդը, Ֆրանսայինը, Պուլկարիայինը, որ վերջերս յայտնուեցաւ շատ մեծ սքանտալի մէջ,
որ ուժեղ հարուած տուաւ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ գործունէութեան Պուլկարիոյ մէջ։
Շնորհակալ ենք Հայր Սուրբ եւ յոյսով որ այս զրոյցը կը շարունակենք եւ բացայայտումներու շարքը կը ներկայացնենք մեր հեռուստադիտողներուն։