Հայաստանի ֆուտզալի առաջնությունը մոտենում է եզրագծին. մայիսի 21-ին և 25-ին տեղի կունենան փլեյ-օֆֆի եզրափակիչ հանդիպումները, որտեղ միմյանց դեմ կմրցեն առաջնության երկու գլխավոր ֆավորիտները՝ «Յունիսպորտը» և «Երևանը»։ Եթե թիմերը մեկական հաղթանակ տանեն, ապա չեմպիոնին որոշելու համար կանցկացվի վճռորոշ երրորդ հանդիպումը: Անկասկած այս հանդիպումները կլինեն մրցաշրջանի գագաթնակետը՝ նշանավորելով լարված պայքարի եզրափակիչ ակորդը:
«Յունիսպորտը», որն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում Բարձրագույն խմբում, անհավանական մրցաշրջան անցկացրեց՝ հաղթանակներ տանելով իր բոլոր 14 հանդիպումներում: Խփած և բաց թողած գոլերի տարբերությունը 114:24 է: Ազգային առաջնությունում թիմի ի հայտ գալն, անկասկած, նոր մրցակցություն հաղորդեց՝ էապես բարձրացնելով առաջնության նկատմամբ հետաքրքրությունը։
Ինչ վերաբերում է «Երևանին», ապա վերջինիս խփած և բաց թողած գոլերի տարբերությունը 132:32 է:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *