Ստամբուլում առաջին անգամ եմ մենամարտելու: Սպասվում է շատ լավ մենամարտ շատ լավ՝ թոփ մրցակցի հետ: Ինձ համար շատ կարեւոր մենա- մարտ է լինելու: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դուբայից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջ- նության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհան- նես Բաչկովը: 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագն այս օրերին Դուբա- յում պատրաստվում է իր հերթական մենամարտի պրոֆեսիոնալ ռինգում: Գյումրեցի բռնցքամարտիկի 8-րդ մենամարտը տեղի կունենա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հուլիսի 2-ին: 

«Մեծ ոգեւորությամբ պարտաստվում եմ պրոֆեսիոնալ ռինգում իմ 8-րդ մենամարտին, որը տեղի է ունենալու Ստամբուլում: Այս մենամարտը պետք է տեղի ունենար Ռուսաստանում, բայց տեղափոխվեց Թուրքիա: Լավ մարզավիճակում եմ գտնվում, պատրաստ եմ մենամարտին եւ պատրաստ եմ այն անցկացնել Թուրքիայում: Երբ իմացա մրցաշարը տեղափոխվել է Թուրքիա, տվեցի իմ մասնակցության համաձայնությունը: Թուրքիայի տարբեր քաղաքներում ունեցել եմ մենամարտեր սիրողական բռնցքամարտի շրջանակներում, բայց Ստամբուլում առաջին անգամ եմ մենամարտելու: 

Մրցակիցս ուզբեկ Շոհջահոն Էրգաշեւն է, որը շատ հայտնի է պրո- ֆեսիոնալ ռինգում: Նա ունի 25 հաղթանակ, որից 22-ը նոկաուտով: Կրել է 2 պարտություն, որոնցից մեկում պարտվել է իմ քաշային կարգի (63,5 կգ) գործող աշխարհի չեմպիոնին՝ Մատիասին, որը շատ լուրջ մրցակից է: 

Էրգաշեւը պրոֆեսիոնալ ռինգում հայտնի է որպես նոկաուտ անող բռնցքամարտիկ: Իսկապես թոփ մրցակից եմ ունենալու: Ինձ համար այս մենամարտը շատ կարեւոր է: 

Ստամբուլի մրցաշարը IBA-ն է անցկացնում: 8-ռաունդանոց մրցաշար է լինելու: 

Շատ լավ մենամարտ է սպասվում շատ լավ մրցակցի հետ: Ինձ շատ լավ եմ զգում եւ լավ եմ պատրաստվել: Վերջին շրջանում պրոֆեսիոնալ ռինգում իմ հերթական մենամարտերին պատրաստվում եմ Դուբայում»,- ասաց Հով- հաննես Բաչկովը: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *