Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի ակադեմիայի փոքրասի- ական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Պասխալիս Կիտրոմիլիդեսի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դես- պանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ Աթենքի ակա- դեմիայի համագործակցության ընթացքը, ինչպես նաև ակադեմիաների ներ- քո գործող առանձին ինստիտուտների և կենտրոնների միջև համագոր- ծակցություն հաստատելու հնարավորությունները։ Պրոֆեսոր Կիտրոմիլիդեսը ներկայացրել է փոքրասիական ուսումնասի- րությունների կենտրոնի պատմությունը, հետազոտությունների հիմնական ուղղվածությունը, արխիվային աշխատանքները։ Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը կենտրոնին է նվիրել պատ- մագիտական գրականություն։
