ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինին: Ֆինանսների նախարարությու- նից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստա- տել են Հայաստանի և Կատարի մի- ջև բարեկամական ու փոխշահա- վետ կապերի ամրապնդման կարևո- րությունը, որը ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահեր- թություններից է: Նախարար Հովհաննիսյանը և դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հե- ռանկարները: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև ստո- րագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում գործարար կապերի ակտիվացման համար: Ներկայումս երկու երկրների միջև նախատեսվում է խորացնել համագոր- ծակցությունը ներդրումային ոլորտում, ինչպես նաև ապահովել գիտելիքի ու փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտե- սության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով:
