Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Լիոնի ու Մարսելի կինոյի բարձրագույն պետական դպրոցը՝ «CinéFabrique»-ը, ստորագրել են համագործակցության հուշագիր։ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «CinéFabrique»-ի գլխավոր տնօրեն Կլոդ Մուրիերասն ազդարարել են նոր նախագծի սկիզբը, որը ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար կբացի մասնագիտական աճի նոր դռներ։ Այս նախագիծը ԵԹԿՊԻ-ի և «CinéFabrique»-ի ուսանողներին հնարավո- րություն է տալիս՝ վերանայել իրենց գեղարվեստական փորձը՝ առնչվելով այլ իրականության, ստեղծագործելու, աշխատելու կամ աշխարհն ընկալելու այլ ձևերի հետ, առնչվել միջազգային համատեղ արտադրություններին՝ հաս- կանալով, սովորելով և փոխանակելով աշխատանքային այնպիսի մեթոդներ, որոնք կարող են խթանել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապագա համա- տեղ նախագծերը, ձեռք բերել մասնագիտական ինքնուրույնություն՝ նկա- րահանումների ժամանակ աշխատելով առանց մասնագիտական վերա- հսկողության, աշխատել և նկարահանել օտար լեզվով։ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ՝ ֆրանսիացի ուսանողները 2026 թվականի հունիսին և հուլիսին կգտնվեն Երևանում և հայաստանյան նախագծերի հեղինակների հետ կիրականացնեն ֆիլմի նկարահանումներ, իսկ հայ ուսանողները 2026 թվականի աշնանը կմեկնեն Ֆրանսիա՝ իրականացնելու ֆիլմի հետարտադրական փուլը։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *