Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվա- թիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը երկու երկրների միջև ռազմավարա- կան երկխոսության համաձայնագիր են ստորագրել: «Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ ստորագրեցինք Հա- յաստան-Խորվաթիա ռազմավարական երկխոսության համաձայնագիրը, որը նշանակալի առաջընթաց է մեր երկկողմ կապերի զարգացման գոր- ծում»,-գրել է ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը պատրաստ է Հա- յաստան-Խորվաթիա համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և ընդլայնել ներգրավվածությունը հիմնական ոլորտներում, այդ թվում՝ Հա- յաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում։ Խորվաթիայի վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպա- կան քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
