Եվրոպական քաղաքական հա- մայնքի գագաթնաժողովի շրջա- նակում տեղի է ունեցել Հայաս- տանի և Իսպանիայի վարչապետ- ներ Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղե- կանում է ՀՀ վարչապետի աշխա- տակազմի տարածած հաղորդա- գրությունից, զրուցակիցները քըն- նարկել են երկկողմ հարաբերու- թյունների զարգացման հեռա- նըկարներն՝ ընդգծելով քաղաքա- կան երկխոսության ակտիվաց- ման և տնտեսական համագոր- ծակցության ընդլայնման կարևո- րությունը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության շրջանակում ընթացող գործընթացներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցե- րին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կող- մից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով ժողովրդավա- րության ամրապնդման, օրենքի գերակայության և տնտեսական զարգաց- ման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև շարունակական երկխոսության պահպանումը միջազգային հարթակ- ներում։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *