Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հան- դիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների: ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, աշա- կերտները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստա- վայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին: Վահագն Խաչատուրյանը դպրոցականների հետ զրուցել է կրթության, գիտակից ու պատրաստված քաղաքացի դառնալու կարևորության և մի շարք այլ թեմաների մասին: Հանդիպման ավարտին նրանք նախագահին են ուղղել իրենց հետաքր- քըրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ։
