Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն` վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին ժամը 11։00- ին։ Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հա- յաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածու- ների կողմից։Ստացվել են ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձ-նաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու»,– ասված է Կեն-տրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։ Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *