Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ Մարթա Կոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին գործերի նա- խարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ։ Կոսը գրել է, որ Ռուսաստանը շա- րունակում է ակտիվացնել ճնշումը Հա- յաստանի վրա` փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտ- րությունից, որը կայացվել է Հայաս- տանի ժողովրդի կողմից վերջին ընտ- րություններում։ Նա հայտնել է, որ հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախա- րար Արարատ Միրզոյանի հետ։ Կոսը նշել է, որ հունիսի 15-ին ԵՄ ԱԳ նա- խարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը ԵՄ անդամ եր- կըրները կքննարկեն, թե ինչպես ԵՄ-ն կարող է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ցույց տալով իր համերաշխությունը։ «Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և Հայաստանի հա- մար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների և Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- գրել է Մարթա Կոսը։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միր- զոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։
