Գերմանիայի արտաքին գոր- ծերի նախարար Յոհան Վադեֆուլի կարծիքով՝ հու- նիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարա- նական ընտրություններում ՀՀ քաղաքացիները վերա- հաստատել են իրենց աջակ- ցությունը երկրի եվրոպա- մետ կառավարությանը՝ ազ- դարարելով ռուսական ազ- դեցությունն ու հարկադրան- քը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկու- թյունը։ «Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին աջակցությունը իրենց երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդե- ցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորաց- նելու շարունակական ցանկությունը»,-իր գրառման մեջ նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կպահպանի մեծամասնությունն Ազ- գային ժողովում ու կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։ Նրա խոսքով՝ ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, այնպես էլ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հունգարիան լուրջ թիրախ են դարձել ռուսական քարոզչական արշավների, որոնք ուղղված են նրանց հասարակությունները պառակտելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն։
