Հայ-ֆրանսիական ամուր կապերն առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվել, որը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների և հայ- ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաջարանի համայնքապետարանը հայտ- նում է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված գործընկերության շրջանակում և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երիտասարդների շրջանում։ Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Վիեն քաղաքի քաղաքապետ և «Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք» համագործակ- ցության ցանցի նախագահ Թիերի Կովակսը, Սեն Շամոնի պատվիրակության ներկայացուցիչները, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կար- մեն Ափունցը, Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և գործընկերներ։ Միջոցառմանն ընդգծվել է, որ Ֆրանկոֆոն կենտրոնի ստեղծումը կա- րևոր քայլ է ոչ միայն Քաջարանի, այլև ամբողջ Սյունիքի համար։ Այն դի- տարկվում է որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության, հա- մագործակցության և ընդհանուր արժեքների խորհրդանիշ։ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նշել է, որ վերջին տարիներին Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված ամուր հարաբերությունները նոր բովանդակություն են ստացել, ինչի արդյունքում Քաջարանն ու Սեն Շամոնը դարձել են քույր քաղաքներ։ «Մեր շարունակական համագործակցությունն ու փոխադարձ վստահու- թյունը տվեցին իրենց արդյունքները, և այսօր Քաջարանում բացվում է ֆրանկոֆոն կենտրոն, որը կդառնա ուսուցման, ստեղծարարության և բարե- կամության խորհրդանշական վայր»,- ընդգծել է համայնքապետը՝ շնորհա- կալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին աջակցության և արդյունավետ համագործակցության համար։ Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են ֆրանսերենի դասընթացների կազմակերպումը, մշակութային աշխատարանների անցկա- ցումը, ինչպես նաև կրթական և ստեղծագործական ծրագրերի իրականա- ցումը։ Այժմ կենտրոնում սովորում են երեխաներ, պատանիներ և մեծա- հասակներ, որոնք հետաքրքրված են ֆրանսերեն լեզվով և ֆրանկոֆոն մշակույթով։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *