Հայաստանի ազգային պ ա տ կ ե ր ա ս ր ա հ ո ւ մ բացվել է գեղանկարիչ Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ» ցուցահանդեսը: Ռուբեն Շահվերդյա- նը (1900-1976) ծնվել է Սիղնաղում (Վրաստան) և մանկուց աչքի է ընկել նկարչության, քանդակա- գործության ու երաժշտության ձիրքով։ Բազմակողմանի տաղանդի շնորհիվ նա Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցի ուսումը (ուսուցիչ՝ Եղիշե Թադևոսյան) հաջողությամբ համատեղել է օպերային թատ- րոնում երգելու և երաժշտական ներկայացումներ բեմադրելու հետ։ Թեև ի վերջո կերպարվեստն է դարձել նրա գլխավոր ուղղությունը, երաժշտությունը մնացել է որպես հիմնական թեմա նրա ողջ արվեստում։ Արդեն 1926 թվականից դառնալով ցուցահանդեսների մշտական մասնա- կից՝ Շահվերդյանն իրեն դրսևորել է իբրև դեկորատիվ, գունեղ և արևե- լյան ընդգծված ոճի վարպետ։ Այդ վաղ շրջանի գեղանկարներն ու գրաֆի- կական գործերը պատկերում են ընտանեկան տեսարաններ, կինտոների, գեղջուկների, առևտրականների, հեզաճկուն հայուհիների, երաժիշտների և մանրավաճառների խիստ ոճավորված կերպարներ։ Նկարիչն անդրադա- րձել է նաև սոցիալիստական ու պրոպագանդիստական թեմաների՝ այդու- հանդերձ փորձելով հնարավորինս հավատարիմ մնալ սեփական ստեղծա- գործական սկզբունքներին։ Թիֆլիսում բավականին ճանաչում ձեռք բերած գեղանկարիչը 1941 թվա- կանին տեղափոխվել է Հայաստան և սկսել լրջորեն ուսումնասիրել հայ ճարտարապետության, մանրանկարչության ու ազգագրության ավանդու- յթները։ Արդյունքում դրսևորվել են դեկորատիվության բարդ ու նորարա- րական որակներ, որոնք հատկապես արտացոլված են արվեստագետի խեցեգործության մեջ։ Դեկորատիվիզմի, զարդանախշի և գունային դինամիկայի իր համարձակ փնտրտուքը Շահվերդյանը բերել է նաև հախճապակու, գորգարվեստի և գեղանկարչության տիրույթ։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *