Հայաստանի վարչապետ Նի- կոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Միացյալ Թա- գավորության նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին՝ Միացյալ Թագավորության վարչապետ դառնալու կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակ- ցությանը՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերու- թյունը խորացնելու և մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ամրա- պընդելու համար»,-գրել է ՀՀ վարչապետը։ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Քիր Սթարմերը պաշ- տոնապես հրաժարական է տվել հուլիսի 20-ին։ Երկրի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը, որն օրերս ստանձնել էր իշխող Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Բըրնհեմը վերջին տասը տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է: Սթարմերը հրաժարականի մասին հայտարարել էր հունիսի 22-ին: Պատճառը մայիսին անցկացված տեղական և տարածաշրջանային ընտ- րություններում Լեյբորիստական կուսակցության պարտությունն էր:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *