Առողջապահության համաշ- խարհային կազմակերպու- թյունը (ԱՀԿ) հրապարակել է թարմացված ուղեցույց՝ կոչ անելով եվրոպական երկրների կ ա ռ ա վ ա ր ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի ն ծայրահեղ շոգից բնակչության պաշտպանությունը դարձնել հանրային առողջապահու- թյան ոլորտի պետական քա- ղաքականության մշտական մաս։ Պատճառը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմային ալիք- ների հաճախակիացումն ու ուժգնացումն է։ «Ջերմային ալիքների պայմաններում առողջության պաշտպանության գործողությունների ծրագրերի» երկրորդ հրատարակությունը փոխարի- նում է 2008 թվականի ուղեցույցին և հիմնված է ԱՀԿ Եվրոպական տա- րածաշրջանի երկրների շուրջ երկու տասնամյակի գիտական հետազոտու- թյունների ու գործնական փորձի վրա։ Փաստաթուղթը հաշվի է առնում ջեր- մաստիճանի բարձրացման, բնակչության ծերացման և արագ քաղաքայ- նացման հետ կապված առողջապահական աճող ռիսկերը։ ԱՀԿ-ն առաջարկում է հրաժարվել այն մոտեցումից, որ ջերմային ալիքները դիտարկվում են որպես միանգամյա արտակարգ իրավիճակներ։ Փոխարենը երկրներին առաջարկվում է ստեղծել տարվա բոլոր եղանակներին գործող պատրաստվածության համակարգեր, որոնք թույլ կտան նախապես գնա- հատել ռիսկերը, պաշտպանել առավել խոցելի խմբերին և բարձրացնել առողջապահական համակարգերի դիմակայունությունը։
