Հայաստանի քննչական կոմի- տեն, հաշվի առնելով վերջին շրջանում 44-օրյա պատերազ- մի զոհերի թվի վերաբերյալ շա- հարկումները, հարկ է համա- րում վերահաստատել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազ- մի հետևանքով զոհվել է 3,833 անձ, որոնցից 3,755-ը՝ զինծա- ռայողներ, 78-ը՝ քաղաքացի- ական անձինք։ Նշվում է, որ անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։ «Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած թվի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ տեղի է ունեցել շփոթմունք։ Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրա- պարակված պաշտոնական տվյալները»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
