ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նա- խարար Արարատ Միրզո- յանին հոկտեմբերի 5-ին Թեհրանում ընդունել է Իրանի Իսլամական Հան- րապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախա- րարությունը։ Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղե- կավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակու- թյամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը: Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակ- ման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրե- րին:
