Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա- գահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով խորհրդարանական կապերի ակտիվացումը։ Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների՝ տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումը։ Կարևորվել է երկու երկրների ընդհանուր շահերի և փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համա- գործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարբեր ուղ- ղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը։
