Երևանի քաղաքապետա- րանի՝ ռեժիսոր Ջեյմս Քեմե- րոնի այցը ֆինանսավորելու որոշումը քննադատություն է առաջացրել Հայաստանում՝ քաղաքային չլուծված խըն- դիրների և բյուջետային մի- ջոցների օգտագործման շուրջ խոշոր համերգների հետ կապված վեճերի ֆո- նին։ «Տերմինատոր», «Այլ- մոլորակայիններ», «Տիտա- նիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսորը հոկտեմբերին կայ- ցելի Հայաստան՝ Երևանում կինոարդյունաբերության ներ- կայացուցիչների և երկրպագուների հետ հանդիպելու համար։ Քեմերոնի այցը ֆինանսավորում է Երևանի քաղաքա- պետարանը։ Միևնույն ժամանակ, իշխանությունները դեռ չեն հայտնել, թե ինչ գումար է հատկացվել ռեժիսորի այցի համար։ «Զրույց Ջեյմս Քեմերոնի հետ. կինոյի լեգենդը Երևանում» խորագրով միջոցառման տոմսերն արժեն 5 հազար դրամից (մոտ 14 ԱՄՆ դոլար) մինչև 150 հազար դրամ (մոտ 415 ԱՄՆ դոլար), գրում է OC Media-ի համար Անի Գուլինյանը։ Կազմակերպիչը Mezzo Production ընկերությունն է։ Նախաձեռնությունը պատկանում է քաղաքապետարանին։ Ինչպես նշում է պարբերականը, քաղաքապետարանում հանդիպումն անվանել են մեր ժամանակների ամենաազդե- ցիկ ռեժիսորներից մեկի հետ շփվելու, կինոյի աշխարհի նրա պատմությունները լսելու և հայտնի կինոնախագծերի հիմքում ընկած ստեղծագործական մոտեցման մասին իմանալու եզակի հնարավորություն։ Վերջին տարիներին քաղաքային իշխանություններն ու Հայաստանի կառավարությունն ակտիվորեն մասնակ- ցում են միջոցառումների, համերգների, հանդիպումների և փառատոների կազմակերպմանը։ Սակայն նման նա- խագծերի համար պետական միջոցների օգտագործումը հարցեր է առաջացնում՝ նախորդ դեպքերի ֆոնին, երբ կազ- մակերպիչները չեն վերադարձրել բյուջետային ֆինանսա- վորումը, ընդգծում է հոդվածի հեղինակը։ Այսպես, Հայաստանի կառավարությունը փորձում է վե- րադարձնել մոտ 6 միլիոն դոլարի մի մասը, որը ծախսվել էր ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ 2025 թվականի օգոստոսին Երևանում անցկացված համերգի վրա։ Միջո- ցառումը ֆինանսավորվել էր պետական բյուջեից, սակայն դրա կազմակերպմամբ զբաղվել էր Doping Space մասնա- վոր ընկերությունը։ Տոմսերը վաճառվում էին 69-493 դո- լար գնով։
