Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով քննարկումները շարունակվում են, սակայն լուծում առայժմ չի գտնվել։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ կառավարությունն ինչ- պե՞ս է պատրաստվում լուծել պայթյունի զոհերի հարա- զատների կարգավիճակի հարցը՝ ընդգծելով, որ խնդիրը բարձրացվում է տարիներ շարունակ։ Թորոսյանը նշեց, որ հարցը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը տարբերակեց զոհ- վածների և անհետ կորածների ընտանիքների դեպքերը։ «Մեր խնդիրը հիմնականում այն քաղաքացիների հետ է կապված, որոնք այս պահին անհետ կորած են, և նրանց ընտանիքի անդամները չեն ստանում կերակրողին կորցնելու նպաստ»,– ասաց նա։ Նախարարի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհված- ների ընտանիքների անդամները ստանում են կերակրո- ղին կորցնելու նպաստ։ Նա հիշատակեց նաև տրամադրված միանվագ փոխհատուցումները՝ նշելով, որ զինվորական- ների և քաղաքացիական անձանց համար կիրառվել են տարբեր մեխանիզմներ։

By Admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *