ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, Կալիֆոռնիա – 2026 թ. հոկտեմբերի 29-ին՝ հինգշաբթի օրը, Ամերիկեան Հայկական Ազգային Անվտանգութեան Ինստիտուտը (AANSI) հանդիսաւոր ընթրիքի միջոցով նշեց իր հիմնադրման 5-ամեակը։ Հոբելեանական միջոցառումը տեղի ունեցաւ Լոս Անջելեսի «Տաղլեան» (Taglyan) համալիրում՝ բազմաթիւ աջակիցների մասնակցութեամբ: Միջոցառմանը ներկայ էին մի շարք պատւաւոր հիւրեր, ովքեր հանդէս եկան AANSI-ին ուղղուած աջակցութեան ուղերձներով։ Արդեն հինգ տարի է, ինչ AANSI-ն նւիրուած է Հայաստանի Հանրապետութեան Ինքնիշխանութեան, Անկախութեան, Ժողովրդավարութեան և Պաշտպանունակութեան ամրապնդմանը՝ միաժամանակ զարգացնելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերութիւնը։ Այս տարուայ հոբելեանական երեկոն նւիրուած էր այդ կարևոր ձեռքբերումների նշմանը, ինչպէս նաև՝ ԱՄՆ-ում, Հայաստանում և Սփիւռքում գործող այն անհատների մեծարմանը, ովքեր զգալի ներդրում են ունեցել կազմակերպութեան առաքելութեան իրականացման գործում։ Երեկոյի ընթացքում հաւաքագրուած միջոցներն ուղղւելու են Հայաստանում իրականացւող կարևորագոյն ծրագրերի ֆինանսաւորմանը, այդ թւում՝ Կրթական նախաձեռնութիւններ. Վազգէն Սարգսեանի Անւան Ռազմական Ակադեմիայի կուրսանտների, ինչպէս նաև Ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի (ԱՊՀՀ) բարձրաստիճան սպաների (գնդապետների և գեներալների) համար նախատեսուած ուսուցում և մասնագիտական զարգացման դասընթացներ։ • Մարդասիրական օգնութիւն. AANSI-ի մարդասիրական աջակցութեան խմբի կողմից իրականացւող աղէտների հետևանքների վերացման և վերականգնողական ծրագրեր՝ ի նպաստ հայ ժողովրդի։ • Աջակցութիւն զինծառայողներին. ԱՄՆ-ի և Հայաստանի զինուած ուժերի վիրաւորում ստացած կամ հաշմանդամութիւն ձեռք բերած զինծառայողների համար անհրաժեշտ ֆինանսական օգնութեան հայթայթում և տրամադրում։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցաւ AANSI-ի նոր վաւերագրական կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, ներկայացւեց մշակութային յատուկ ծրագիր՝ նւիրուած ԱՄՆ-ի և Հայաստանի ընդհանուր ժառանգութեանը, իսկ երկու երկրների կառավարութիւնները ներկայացնող բարձրաստիճան պաշտօնեաներ հանդէս եկան ելոյթներով։ Միջոցառմանը մասնակցում էին պատւաւոր հիւրեր և բանախօսներ, այդ թւում՝ ԱՄՆ Կոնգրէսի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն և Ազգային պաշտպանական հետազօտական համալսարանի (ԱՊՀՀ) պետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսեանը։ Հանդէս եկաւ նաև Հայաստանում ԱՄՆ Ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուն։ Որպէս հիմնական բանախօս՝ ելոյթ ունեցաւ Հայաստանի Հանրապետության զինւած ուժերի պաշտօնաթող գնդապետ Արման Մկրտչեանը, ով նախկինում զբաղեցրել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետութեան Ռազական Կցորդի պաշտօնը։ Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ AANSI-ի հիմնադիր փոխնախագահ Աբօ Չափարեանը։ AANSI-ի մրցանակաբաշխութեանը հաջորդեց «Ինչո՞ւ է Ամերիկան աջակցում AANSI-ին» վավերագրական ֆիլմի ցուցադրութիւնը։ Երաժշտական մասն ապահովեցին Դավիթ Պետրոսեանը (սաքսոֆոն), Ջերի Դիքսը (հարուածային գործիքներ), Ռոման Սիրվինսկին (բաս կիթառ) և Սենդի Սթայնը (սինթեզատոր)։ ԱՄՆ-ի և Հայաստանի պետական օրհներգերը, ինչպէս նաև մի շարք գեղեցիկ երգեր կատարեց երգիչ Էդուարդո Դիամանտեն՝ Ջերի Դիքսի ղեկավարած երաժշտական խմբի նւագակցութեամբ։ Տէրունական աղօթքն ու օրհնանքի խօսքը ներկայացրեց Կալիֆոռնիայի Ափլենդ քաղաքի «Սուրբ Խաչ» հայց. Առաքելական եկեղեցու հիմնադիր հովիւ Տէր Գևորգ Հալաճեանը։ Դրոշների հանդիսաւոր ներկայացումն իրականացրին Ամերիկայի սկաուտական կազմակերպութեան 118-րդ ջոկատի սկաուտները։ Համայնքային տարբեր կազմակերպութիւնների (այդ թվում՝ կրոնական հիմքով գործող) ղեկավարներ, ինչպէս նաև ԱՄՆ-Հայաստան հարաբերութիւնների աջակիցներ ներկայ էին այս նշանակալի երեկոյին՝ վերահաստատելով իրենց շարունակական աջակցութիւնը AANSI-ին և նրա առաքելութեանը։ (Մանրամասները՝ յաջորդիւ)։
