Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Ապագա սպաները երդվել են ծառայել անձնվիրաբար, բարձր պահել ՀՀ բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ և դառնալ օրինակելի սպաներ ու հրամանատարներ: Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը, շնորհավորել և արդյունավետ ուսումնառություն է մաղթել կուրսանտներին՝ վստահեցնելով, որ ակադեմիայի սպայական, դասախոսական կազմը ներդընելու է բոլոր ջանքերը՝ լավ մասնագետներ պատրաստելու, լավագույն փորձը փոխանցելու համար։ Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր երթով:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *