Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Նախագահն իր խոսքում շեշտել է երկու երկրների և ժողովուրդների պատմական առանձնահատուկ կապերը և ջերմությունը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ հարգանքի վրա։ Ընդգծվել է արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերում, և նշվել է, որ Լիբանանը տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է։ Քննարկվել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Կարևորվել են քաղաքական երկխոսության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրումը և գործնական կապերի ամրապնդումը։ Կողմերը նաև ընդգծել են քաղաքական և ինստիտուցիոնալ համագործակցության և առկա մեծ ներուժի իրականացման ու միջմշակութային և պատմական կապերի պահպանման ու զարգացման կարևորությունը։ Դեսպան Դիմա Հադդադը իր հերթին հավաստիացրել է, որ կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և նոր նախաձեռնությունների առաջխաղացմանը։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *