Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախո- սազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նա-խարար Մաքսիմ Պրևոյի հետ։ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մա- կարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրապական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և տնտեսա- կան կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարնե- րը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողու- թյունների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղու- թյան պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուց- վածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը և Մաքսիմ Պրևոն մտքեր են փոխանակել նաև փո- խադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
