Նյու Յորքում մայիսի 5-ից 8-ը տեղի է ունեցել Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումը (IMRF)՝ նվիրված Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) իրականաց- ման առաջընթացի գնահատմանը։ Նշվում է, որ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նախարարի տեղակալը ելույթով է հանդես եկել ֆորումի ընդհանուր քըն- նարկմանը, ինչպես նաև որպես բանախոս մասնակցեց նախարարական կլոր սեղանին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջազ- գային չափանիշներին համահունչ միգրացիայի կառավարման համակարգի շարունակական արդիականացմանը։ Հաղորդվում է, որ ելույթներում նաև ներկայացվել են միգրացիայի ոլոր- տում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռ- նարկվող քայլերը։ Ֆորումի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև հա- րակից միջոցառումներին և երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *