Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հստակեցնելով, որ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։ «Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ – բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստա- գրի տրամադրում, – անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, – գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
