Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2026 թվականի հունի- սի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչու- թյան ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ըն- թացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքնե- րի վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջա- կան հաղորդակցությունն ապահովելու և ընտրական գործընթացում ներ- գրավված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձա- գանքելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատա- խազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով։ «Թեժ գիծը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 7-ը ներառյալ՝ աշխա- տանքային օրերին, ժամը 09:00-ից-18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջ- օրյա»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Դատախազությունից՝ հորդորելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպու- թյուններին՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագոր- ծությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշ- տոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am կամ անա- նուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։
