Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում ազատությունից զըրկ- վածների թիվն այսօր 3000-ի շեմը հա- տել է։ ՀՀ արդարադատության նախա- րարությանը կից հասարակական խոր- հըրդի նիստի ժամանակ Սրբուհի Գալյանն ասաց, որ դատապարտյալ- ների թիվն ավելին է, քան կալանա- վորներինը: «Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում վերջին շրջանում կալա- նավորումների թվի աճի միտումը պայ- մանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են սրա մասին խոսում: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկ ամսվա կտրվածքով եղել է կալանավորման 5 դեպք, հիմա այդ դեպքերը անցնում են 100-ը»,-ասաց նա: Գալյանի խոսքով՝ իրավապահ համակարգը ևս պետք է բալանսավորված մոտեցում ունենա գործերի նկատմամբ՝ թե որ դեպքում է տանում մարդուն կալանքի, որ դեպքում՝ տնային կալանքի։ «Չգրված օրենքներ են այսօր գործում մեր համակարգում, որոնք օբյեկ- տիվ պատճառներ ունեն , բայց մենք ամեն ինչ փորձում ենք տանել դեպի ստանդարտ։ Երբ մենք ուսումնասիրում էինք կալանքների ժամկետները, մենք տեսանք, որ հինգ տարի և ավել կալանք կրող անձին ունենք, ինչը ոչ ընդունելի փաստ է մեզ համար և այդ ամենը պայմանավորված է հիմնա- կանում դատավորների հաճախ փոփոխությամբ»,-ասաց նա։
