Հայաստանի Հանրապետու- թյան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա- րարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսում- նական հաստատություն ըն- դունելության նոր կարգը: Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և ան- հըրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվա- յին հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուց- ման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշ- խատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելու- թյան պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայ- մանները և այլն։ Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը dimord. emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *