[Խմբագրի նշում. Այս հարցազրոյցը հրապարակուած է եւ հեռուստային զրոյցը հեռարձակուած է Մայիսի 27-ին՝ մինչև Հայաստանի Յունիսի 7-ի ընտրութիւնները։]
Fair Observer-ի զրոյցներու այս թողարկման մէջ Ռոհան Խաթար Սինգհը և Աբօ Չափարեանը քննար- կում են Հայաստանի խորհրդարանա- կան ընտրութիւնները և դրանց ազդեցութիւնը երկրի աշխարհա- քաղաքական ապագայի վրայ։ Ընտրողները կանգնած էին ընտրութեան առաջ՝ շարունակե՞լ արտաքին քաղաքականութեան «դիվերսիֆիկացիան»-բազմազան- ութիւնը կամ՝ վերադառնալ աւելի ռուսամէտ քաղաքական կարգին։ Չափարեանը Հայաստանը պատկե- րում է որպէս ռազմավարական խաչմերուկ, որի ընտրութիւնների արդիւնքը կարող է ձևաւորել քաղաքական դասաւորութիւնները Հարաւային Կովկասում։ MAY 27, 2026 Armenia Election: Can Nikol Pashinyan Win Another Term Despite Geopolitical Churn? Fair Observer ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ և ՌՈՀԱՆ ԽԱԹԱՐ ՍԻՆԳՀ հեռուսային զրոյցը անգլերէնով՝ դիտել հետեւեալ յղումով. https://www.youtube.com/watch?v=bVZJE-EIMH8 Fair Observer-ի նախկին տեսանիւթերի «պրոդյուսեր»-արտադրիչ Ռոհան Խաթար Սինգհը զրուցում է քաղաքական մեկնաբան Աբօ Չափարեանի հետ Հայաստանի Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների և դրանց Հարաւային Կովկասի համար նշանակութեան մասին։ Չափարեանը պնդում է, որ քուէարկութիւնը ներկայացնում էր ընտրութիւն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ղեկավարութեամբ արտաքին քաղաքականութեան շարունակական «դիվերսիֆիկացիայի»-բազմազանութեանը և Ռուսաս- տանի հետ աւելի սերտ համագործակցութեան վերադարձի միջև: Քննարկումը տատանւում է Հայաստանի ռազմավարական աշխարհագրութիւնից և Լեռնային Ղարաբաղի հետընտրական քաղաքականութիւնից մինչև ընտրութիւնները դիտող տարածաշրջանային և համաշխարհային տէրութիւնների շահերը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ Չափարեանը սկսում է բացատրելով, թէ ինչու է Հայաստանը, չնայած իր փոքր հողատարածքին, զբաղեցնում չափազանց մեծ տեղ տարածաշրջանային աշխարհաքաղաքականութեան մէջ: Գտնւելով հիւսիսն ու հարաւը, ինչպէս նաև արևելքն ու արևմուտքը կապող խաչմերուկում, Հայաստանը ծառայում է որպէս Եվրայսիայի բազմաթիւ տարածաշրջաններ կապող ցամաքային կամուրջ: Հարաւային Կովկասը շափազանց կարեւոր աշխարհաքաղաքական խտացուած մրցակցութեան տարածք է, որտեղ խոշոր տէրութիւնները ձգտում են ազդեցութիւն ունենալ։ Ընտրութիւնները հետևանքներ ունէին Հայաստանից անդին: Չափարեանը երկիրը ներկայացնում է որպէս Արևելեան Եւրոպայով և Հարաւային Կովկասով տարածւող աւելի լայն ժողովրդավարական տարածքի մաս: Արդիւնքը կարող է որոշել, թէ արդեոք Հայաստանը կը շարունակի ընդլայնել իր միջազգային գործընկերութիւնները, թէ՞ կրկին կ՛ընկնի մէկ արտաքին ուժի կողմից ճնշւող ոլորտ։
ԵՐԿՈՒ ՄՐՑԱԿՑՈՂ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ Խաթար Սինգհը խնդրում է Չափարեանին բացատրել ընտրութիւններին մասնակցած հիմնական քաղաքական ճամբարները: Չափարեանը մէկ ճամբարը նոյնացնում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարեանի և Սերժ Սարգսեանի, ինչպէս նաև գործարար Սամվել Կարապետեանի հետ: Ան այս խումբը բնութագրում է որպէս Հայաստանի նախկին քաղաքական իստեբլիշմենթի ներկայացուցիչ և պնդում, որ այն օգտւում է Ռուսաստանի զգալի աջակցութիւնից։ Հակառակ ճամբարը գլխաւորում էին Փաշինեանը և նրա «Քաղաքա- ցիական Պայմանագիր» կուսակցութիւնը։ Այս կոալիցիան ձգտում էր «դիվերսիֆիկացնել»-բազմազան դարձնել Հայաստանի արտաքին յարաբերութիւնները և ամրապնդել կապերը Եւրոպայի և այլ ժողովրդա- վարական գործընկերներու հետ։ Նպատակը Արևմուտքի հետ բացառիկ համաձայնեցումը չէր, այլ աւելի լայն ինտեգրումը այն բանի հետ, ինչը Չափարեանը անուանում է Գլոբալ Ազատ Աշխարհ, ներառեալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Ճապոնիան, Հարաւային Կորիան և Սինգապուրը։ Պատասխանելով քննադատութեանը, որ Փաշինեանը պարզապէս Ռուսաստանից կախվածութիւնը փոխարինել է Միացեալ Նահանգներէն կախվածութեամբ, Չափարեանը մերժում է այդ մեկնաբանութիւնը։ Ան նման պնդումները անուանում է «Կրեմլի կողմից հաստատուած խոսակցական թեմաներ» և Հնդկաստանի հետ Հայաստանի աճող յարաբերութիւնները մատնանշում է որպէս աւելի «դիվերսիֆիկացված»-բազմազան դարձած արտաքին քաղաքականութեան ապացոյց։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ Մինչ օրս Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կորուստը հարևան Ատրպէյճանին շարունակում է ձևաւորել հայկական քաղաքականութիւնը։ Խաթար Սինգհը նշում է, որ սա առաջին խորհրդարանական ընտրութիւնների ցիկլն էր, որը տեղի ունեցաւ տարածաշրջանի բնակչութեան թւի նուազումից յետոյ և հարցնում է, թէ ինչպէս էին ընտրողները արձագանքում այդ ժամանակ։ Չափարեանը ներկայացնում է հակամարտութեան խիստ վիճելի մեկնաբանութիւն։ Ան ասում է, որ 2020 թուականի հակամարտութեան իրադարձութիւնները աւանդական պատէրազմ չէին, այլ «բեմադրված ահաբեկչական ագրեսիա», որին մասնակցել են բազմաթիւ տարածա- շրջանային գործիչներ։ Ան նաև վýճը կապում է խորհրդային շրջանի հետ՝ պնդելով, որ Իոսիֆ Ստալինի վարչական որոշումները հիմք են հանդիսացել հետագայ հակամարտութեան համար։ Չափարեանը պնդում է, որ Հայաստանի յաջորդական կառավարութիւն- ները չեն կատարել իրենց պարտականութիւնը հասնելու երկարատև կարգաւորման, և որ ռուսական ազդեցութիւնը նպաստել է տարա- ծաշրջանում անկայունութեան պահպանմանը։ Ան հակադրում է այն, ինչ ան համարում է Ռուսաստանի մօտեցումը՝ տարածաշրջանային վէճերի միջոցով լծակները պահպանելու, ժողովրդավարական պետութիւնների կողմից առաջարկւող զարգացման մոդելի հետ։ Քննարկման ընթացքում Խաթար Սինգհը մարտահրաւէր է նետում Չափարեանի մի քանի ենթադրութիւններին, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ի դերի վերաբերեալ միջազ- գային յարաբերութիւններիմ։
ՓԱՇԻՆԵԱՆԻ ԴԻՐՔԸ ԸՆՏՐՈՂՆԵՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ Խաթար Սինգհը հարցնում է, թէ արդեոք Փաշինեանը շարունակում է ժողովրդականութիւն վայելող մնալ Լեռնային Ղարաբաղը կորցնելուց յետոյ՝ նշելով, որ լրատուամիջոցներում ներկայացուած պատկերները տատանւում են ժողովրդավարական բարեփոխիչից մինչև ազգային դաւաճան։ Չափարեանը նշում է, որ վարչապետը զգալի աջակցութիւն է վայելում։ Շատ հայեր Փաշինեանին համարում են ոչ թէ պարտութեան ճարտարապետ, այլ Ռուսաստանի, Թուրքիայի և Ատրպէյճանի մասնակցութեամբ աւելի լայն աշխարհաքաղաքական ջանքերի զոհ։ 2020 թուականի հակամարտութիւնից յետոյ հանրային ճնշումը խրախուսել է Փաշինեանին մնալ պաշտօնում, այլ ոչ թէ հրաժարական տալ, քանի որ շատ ընտրողներ վախենում էին նախորդ քաղաքական էլիտայի վերադարձից։ Ան նաև պնդում է, որ կոռուպցիան և ներքին դաւաճանաթիւնը հակամարտութեան ընթացքում թուլացրել են Հայաստանը և ազդել արդիւնքին։ Որպէս հետեւանք, ան կարծում է, որ ընտրութիւնները ոչ թէ Փաշինեանի անձի մասին հանրաքւէ էին, այլ որոշում՝ Հայաստանի ապագայ աշխարհաքաղաքական ուղղութեան վերաբերեալ։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Զրոյցի վերջին մասում խօսնակները քննարկում են արտաքին ուժերի շահերը։ Չափարեանը պնդում է, որ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իսրայելը, Թուրքիան և արևմտեան երկրները ուշադիր հետևել են քուէարկութեանը՝ Հայաստանի ռազմավարական դիրքի պատճառով։ Ան պնդում է, որ Ռուսաստանը լայնածաւալ ազդեցութեան արշաւ է իրականացրել՝ ներառելով ֆինանսական ռեսուրսներ, ընտրակաշառք և հիբրիդային գործողութիւններ, մինչ Հայաստանի իշխանութիւնները փորձել են հակազդել նման ջանքերին։ Չափարեանը նաև ընդգծում է Հնդկաստանի հետ Հայաստանի աճող յարաբերութիւնների կարևորութիւնը և ենթադրում է, որ Իրանը կարող է ապագայում աւելի լայն միջազգային ներգրաւուածութիւն ունենալ։ Քննարկումն աւարտւում է Իսրայէլի և Ատրպէյճանի կապերով։ Չափարեանը Իսրայէլի աջակցութիւնը Ատրպէյճանին հիմնականում վերագրում է էներգետիկ նկատառումներուն, մասնաւորապէս՝ Թուրքիայի միջոցով նաւթի ներմուծմանը։ Չնայած ներկայիս լարուածութեանը, ան վստահութիւն է յայտնում, որ տարածաշրջանային յարաբերութիւնները, ի վերջոյ, կը կարգաւորւեն։ Չափարեանի համար ընտրութիւնները որոշեցին, թէ արդեոք Հայաստանը կը ձգտի աւելի խորը ինտեգրման միջազգային գործընկերներու աւելի լայն ցանցի հետ, թէ՞ կը վերադառնայ աւելի ռուսակենտրոն կողմնորոշմանը։ Ան պնդում է, որ արդիւնքը ազդելու է ոչ միայն Հայաստանի ապագայի, այլև Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական աւելի լայն հաւասարակշռութեան վրայ։ Ի վերջոյ, Փաշինեանի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութիւնը յաղթեց ընտրութիւններում՝ հաւաքելով ձայների 49.81%-ը՝ ապահովելով 64 տեղ 105 տեղանոց Ազգային ժողովում և պահպանելով իշխանութիւնը Հայաստանում։ Ռուսաստանի կողմից աջակցւող ընդդիմադիր կուսակ- ցութիւնները՝ «Հզօր Հայաստան»-ը և «Հայաստան դաշինք»-ը, ստացել են ձայների մօտ 23%-ը և 8%-ը համապատասխանաբար՝ մօտ 29 և 12 տեղ։
[Լի Թոմփսոն-Կոլարը խմբագրել է այս յօդուածը]։ Այս յօդուածում/տեսանիւթում արտայայտուած տեսակէտները հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն Fair Observer-ի խմբագրական քաղաքականութիւնը:
