Գեղարքունիքի մարզի Գավառ հա- մայնքի Լանջաղբյուր գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է բնակա- վայրի կենտրոնական մասում։ Բա- զիլիկ այս եկեղեցին աչքի է ընկ- նում արևմտյան ու հարավային շքեղ մուտքերով, արևմտյան մուտ- քի հարավային ու հյուսիսային կող- մերի որմերում տեղադրված քան- դակազարդ ու վիմագիր երկու խաչ- քարերով, բարավորի վերևում պատ- կերված Հիսուս Քրիստոսի քան- դակով, պատերի ամենավերին շար- վածքի երկայնքով մեկ տարածվող քիվերով և կամարածածկ ու կամարա- կապ խորանով։ Այն ունի շուրջ 13 մետր լայնություն ու 25 մետր երկարություն՝ 325 քմ մակերեսով։ Եկեղեցու հիմնադրման ժամանակաշրջանը համարվում է 1877 թվա- կանը, ինչպես և գրված է հարավային ու արևմտյան մուտքերի բարա- վորների վերևում։ Սակայն այդ թվականը շատ ավելի աղերս կարող է ունենալ եկեղեցու վերակառուցման կամ վերանորոգման, քան թե հիմքից կառուցման ու հիմնադրման հետ։ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցն իր «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» աշխատության մեջ վկա- յում է, որ 1860-70-ական թվականներին Լանջաղբյուր գյուղն ունեցել է ըն- դամենը 67 տուն՝ մի քանի հարյուրի հասնող բնակչությամբ, որոնց համար նման չափի եկեղեցի կառուցելը կարող էր թանկ շռայլություն լինել։ Իսկ ավելի շատ հավանական է, որ Սուր Խաչ եկեղեցին բարձրացել է ավելի հին, միջնադարյան եկեղեցու ավերակների վրա, որտեղ աչքի է զարնում հատկապես արեւելյան մասում գտնվող կամարածածկ խորանը եւ որմերի փորվածքներում տեղադրված վաղ միջնադարյան դարաշրջանում կերտված խաչերի քանդակները։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *