Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գեր- մանիայի Դաշնային Հանրապե- տության կանցլեր Ֆրիդրիխ Մեր- ցի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տե- ղեկացրին ՀՀ վարչապետի աշ- խատակազմից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարա- ծաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատ- ված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղա- ղության կարևորությունը։ Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևո- ղական զարգացման, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։
