YEREVAN – Անցնող օրերին շատ է քննարկվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը: Պատ-մության ընթացքում եղել են դեպքեր, երբ հայոց կաթողի-կոսները չեն գահակալել մինչև իրենց մահը: Նաև եղել են կաթողիկոսներ, որոնք հրաժար-վել կամ հեռացվել են գահից: Անդրադառնանք նրանցից մի քանիսին:

Հուսիկ Ա Պարթև (341-347թթ.): Տիրան արքայի հրամանով բրածեծ է արվել և սպանվել  Ծոփքի Բնաբեղ բերդում:

Դանիել քորեպիսկոպոս: Հուսիկ Ա-ից հետո՝ 347 թվականին, Տիրանի հրամանով կարգվել է հայոց կաթողիկոս (եկեղեցու պաշտոնական ցանկում Դանիել քորեպիսկոպոսը չի նշվում որպես կաթողիկոս): Նույն թվականին խեղդամահ է արվել:

Սահակ Ա Պարթև: 387-436թթ.

ժամանակահատվածում ընդհատումներով գահակալել է որպես Ամենայն հայոց կաթողիկոս: 428-429թթ. նրան փոխարինել է Սուրմակը: Վերջինս, մինչ Մանազկերտի եպիսկոպոս ձեռնադրվելը, հայոց կաթողիկոսների գավազանագրքում ընդգրկված չէ: Այն բանից հետո, երբ Սահակ Պարթևը հրաժարվել է վերադառնալ կաթողիկոսական գահին, Սուրմակը կրկին ստանձնել է Մայր Աթոռի ղեկավարումը (437-443թթ.): 429-432թթ. կաթողիկոսական աթոռին է հայտնվել Բրքիշոն: Վերջինիս վարած ճոխ կյանքը դժգոհությունների տեղիք է տվել, ինչը հանգեցրել է նրա աթոռազրկմանը: 432 թվականից որպես Սահակ Ա Պարթևին ընդդիմադիր և հակաթոռ հայրապետ է նշանակվել Շմուելը կամ Շամվելը: Շամվելի մահից հետո նախարարները խնդրում են Սահակ Պարթևին վերադառնալ կաթողիկոսական աթոռին: Թեև հրաժարվում է, սակայն մինչ մահը՝ 439թ., փաստացի իր ձեռքում է պահում հոգևոր իշխանությունը:

Քրիստափոր Բ Ապահունի (628-630թթ.): Սեբեոսի հաղորդմամբ՝ բնավորությամբ հպարտ էր, ամբարտավան և սուր լեզու ուներ: Հակադրվել է մարզպանին, որն էլ ստիպել է կաթողիկոսին հրաժարական տալ:

Սարգիս Ա Սևանցի (992–1019թթ.):

Ինքնակամ հրաժարվել է գահից և կաթողիկոս օծել Պետրոս Գետադարձին:

Պետրոս Ա Գետադարձ (1019-1058թթ.): Նրա բյուզա-նդամետ քաղաքականությունը զայրացնում է Հովհաննես-Սմբատին արքային: Վերջինս 1037թ. զրկում է նրան կաթողիկոսական աթոռից և արգելափակում Բջնու ամրոցում: 1039թ. Պետրոսին հաջողվում է վերա-հաստատվել կաթողիկոսական աթոռին:

Հակոբ Բ Անավարզեցի: Որպես հայոց կաթողիկոս գահակալել է երկու անգամ: Առաջին փուլը եղել է 1327-1341թթ.: Քաղաքական հանգաման-քներից և ճնշումներից ելնելով՝ 1341թ. հրաժարվել է կաթողիկոսական աթոռից: Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից ընտրվել է հայոց կաթողիկոս (աննախադեպ է հայ եկեղեցու պատմության մեջ):

Հովհաննես Է Աջակիր  (1474-1484թթ.): 1484թ. մեկնում է Լեհաստան՝ տեղի հոգևոր գործերը կարգավորելու և հայ գաղթականներից նվիրատվություններ հավաքելու հա-մար: Լեհաստանից այլևս չի վերա-դառնում: Նրա մեկնելուց հետո հայոց կաթողիկոսական գահին բազմում է Սարգիս Գ Մյուսայլը, ով մինչ այդ Հովհաննեսի աթոռակիցն էր:

Դավիթ Դ Վաղարշա-պատցի (1590-1629): Այս կաթողիկոսն ունեցել է մի քանի աթոռակիցներ: Որոշ ուսումնասիրողներ նրան անվանում են Դավիթ Ե: Պարտքերի պատճառով կաթողիկոսական աթոռը զբաղեցնելու տարիների հիմնական մասն Էջմիածնում չի անցկացրել: Աթոռից զրկվել է 1629թվականին:

 MEDIALAB.AM, 2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *