Գրեց՝ ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ
Գործադիր Հրատարակիչ
եւ Գլխաւոր Խմբագիր՝
«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւ
USA Armenian Lifeի
Վերջերս ՀՀ վարչապետի (պաշտո-նակատար) Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ. «նախկինում իշխող Հանրապետական կուսակ-ցության ղեկավարները խոսում են ավանդական արժեքներից՝ ասե-լով. «եթե մտահոգված եք ազգային արժեքների պահպանմամբ՝ քվեարկեք Հանրապետականի օգտին», սակայն հենց նրանց իշխանության տարիներին եղան ազգային արժեքների աննախա-դեպ աղճատումներ, նրանք ասում են. «եթե մտահոգված եք Հայ առաքելական եկեղեցու արժեք-ներով… Հայ առաքելական եկեղեցին երբեք այնքան չի վարկաբեկ-վել, որքան Հայաստանի Հանրա-պետական կուսակցության իշխա-նության տարիներին, որովհետև Սերժ Սարգսյանը և իր թիմը եկեղեցին վերածել էին իշխանության կցորդի»:
Վարչապետը նշել էր, որ. «նրանց իշխանության տարիներին (Հայ առաքելական) եկեղեցին ամենաշատ տուժած հաստատություններից էր, քանի որ կոռումպաց-ված կառավարությունը արել էր ամեն ինչ՝ եկեղեցին իր գործիքը դարձնելու համարե:
Նա շարունակում է. «Հիմա մենք ուզում ենք, որ եկեղեցին լինի արժա-նապատիվ, առաքինի և ժողովրդի մեջ մեծ հեղինակություն վայելի, և մենք կհասնենք դրան, քանի որ մենք ոչ մի միտում չունենք՝ եկեղեցին օգտագործելու մեր նեղ քաղաքական նպա-տակների համար, ինչպես դա ուրիշներն էին անում: Դրանք կոռումպացված սխեմաներ էին, որոնք, ինչպես հայտնի է, արդեն տեղ-տեղ հոգևոր դասին էլ էին ներքաշել կոռուպցիայի մեջ…»:
Նախորդ մի քանի ամիսների ընթացքում հազարավոր մտահոգ հայ հոգևորականներ և աշխարհիկ ներկա-յացուցիչներ իրենց բացահայտ դժգոհո-ւթյունն են հայտնել Ամենայն հայոց կաթո-ղիկոս Գարեգին Բ-ի և իր մտերիմների շրջա-նակի՝ ներառյալ մեր՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդի՝ արք. Հովնան Տերտերյանի բարոյական վարքագծի վերաբերյալ:
Որոշ դեպքերում ակտիվիստները ցույ-ցեր են արել ՀՀ մայրա-քաղաք Երևանի տար-բեր եկեղեցիների բակե-րում և
մեծ խաչերով և ցուցանակ-ներով քայլել են Երևանի կենտրոնով՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
hetq.am – երևանյան լրագրող Զարուհի Մեջլումյանը գրում է. «Այն հարցին, թե ինչու են ցուցարարները պահանջում Գարեգին Բ-ի հրաժարա-կանը և նոր ընտրությունների կոչերով հանդես գալիս, Հոլլանդիայից քահանա Արմեն Մելքոնյանը պատասխանում է, որ Հայ առաքելական եկեղեցին անհետաձգելի բարե-փոխումների կարիք ունի, բայց շատ հոգևորականներ վա-խենում են, որ կար-գալույծ կլինեն, եթե բարձրացնեն իրենց բողոքի ձայնը»:
Ցույցերը, որոնք ի սկզզբանե կազմա-կերպվել էին «Նոր Հայաստան, նոր Հայ-րապետ» խմբի կող-մից, կարծես թե վե-րածվում են համաշ-խարհային շարժման՝ հասնելով Խաղաղ օվկիանոսի և Հարավային Կալիֆորնիայի ափեր՝ աղմուկ բարձրացնելով Լոս Անջելեսում:
ԱՄՆ արևմտյան հատվածում շարժումը ուժգնանում է «Նոր Հայաս-տան, նոր Հայրապետ… Նոր Հայրապետ, թեմի նոր առաջնորդ» կարգախոսով:
2018թ. դեկտեմբերի 1-ին՝ շաբաթ օրը մի շարք հայեր Լոս Անջելեսում ցույցերը տեղափոխեցին փողոց, որպեսզի խաղաղ կերպով բողոքելու Ամենասյն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արևմտյան թեմի առաջնորդ արք. Հովնան Տերտերյանի դեմ:
Նրանք պատրաստել էին մի մի շարք բողոքի ցուցանակներ, հավաքել բեռ-նատար մեքենայի շուրջ և այն կայանել թույլատրված վայրում:
Ցուցանակներից մեկում պատկեր-ված է տեսաժապավենից մի հատված, որտեղ Գարեգին Բ-ի մտերիմ դաշնակից, այն ժամանակ Կանադայի արքեպիս-կոպոս, ներկայումս՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Տերտերյանը, թվում է՝ գոհունակությամբ համբուրում է գրությունը, որում հայտարարվում էր 1999թ. հոկտեմբերի 27- ին այն ժամա-նակվա վարչապետ Վազգեն Սարգսյանի մահվան մասին:
1999թ. հոկտեմբերի 27-ը կարևոր տարեթիվ է Հայ եկեղեցու և հայոց պետականության ժամանակակից պատմության մեջ: Միաժամանակ երկու կարևոր իրադարձություններ տեղի ունեցան այդ օրը. Գարեգին Բ –ի ընտրո-ւթյունը սբ. Էջմիածնի տաճարում և վարչապետ Վ. Սարգսյանի, ԱԺ խոսնակ Կ. Դեմիրճյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը Հայաստանի Ազգային Ժողովի շենքում: Լայնորեն ընդունված է, որ այս իրադարձությունները բացասա-ան կերպով ազդեցին Հայաստանի քաղա-քական և հոգևոր կյանքի վրա՝ կոռուպցիայի առումով: Այս իրադար-ձությունները խթանե-ցին և՚ կառավարո-ւթյան, և՚ Ամենայն հայոց կաթողիկոսարանի ինստիտուտների վատթարացմաը: Կո-ռուպցիան տարածվեց նաև այլ թեմերում երկրից դուրս, ինչպիսիք, օրինակ՝ ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերն են:
Նամակի «ներկայացումը» տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նորընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II- ը իր ընդունելության ելույթն էր ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Հաղորդվում է, որ մի քանի բարձրաստիճան հոգևորա-կանները գիտեին Հայաստանի Ազգային ժողովը ցնցած ողբերգական իրադարձությունների մասին: Սակայն, ինչպես նշում են հուսալի աղբյուրները, այն ժամանակ թեկնածու արքեպիսկոպոս Գարեգին Ներսեսյանը նրանց ստիպել էր լուռ մնալ մինչև ընտրությունների ավարտը և իր հաղթանակի ապահովումը:
Ո՞րն էր Սուրբ Աթոռում սպանությունների մասին լուրերի տարածումը հետաձգելու պատճառը: Եթե ընտրողներից շատերը տեղյակ լինեին վարչապետ Սարգսյանի մահվան մասին, ով «ճնշում էր» նրանց, քվեարկելու Գարեգինի օգտին, ապա նրանք կքվեարկեին իրենց անձնական ֆավորիտների օգտին և, ի վերջո, արքե-պիսկոպոս Գարեգին Ներսես-յանը չէր «ընտրվի» Ամենայն Հայոց կաթողիկոս:
Լոս Անջելեսի մեկ այլ ցուցանակ պահանջում է. «Նոր Հայաստան, թեմի նոր առաջնորդ»:
Պաստառները պատրաս-տվել էին տարբեր ակտի-վիստների կողմից և դրան-ցում օգտագործվել էին հա-յատառ «Hye Kiank» և անգ-լիատառ «USA Armenian Life» զույգ հրատարկչությունների հանդեսում (նկարները կարող եք տեսնել «USA Armenian Life»-ի #1654 համարի 1,10 և 11 էջերում):
Բազմաթիվ ընթերցողներ կապվում էին մեր խմբագրության հետ՝ հայտնելով, որ բազմաթիվ հոգևորա-կանների մեկնաբանությամբ նամակը համբուրելը մի հոգևորականի կողմից և այն մեկ այլ հոգևորականի կամ ավելի բարձր կարգի հոգևորականի փոխանցելը կարող է նշանակել, որ նրանք «ավետիս են փոխանցում», ինչպես Հիսուսի ծննդյան հետ կապված
արտաբերվող. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզի, ձեզի մեծ աւետիս» խոսքերը:
Իսկ ինչո՞ւ էր դա ավետիս արք. Տերտերյանի կամ Գարեգին Բ-ի համար:
Տարբեր լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Ներսեսյանը ակտիվորեն լոբբիստական գործունեություն էր ծավալել, վարչապետ Վազգեն Սարգսյանին համոզել ճնշում գործադրել տարբեր թեկնածուների վրա՝ նրանց դուրս մղելով մրցակցությունից և ընտրողներից պահանջել նրան ընտրել որպես Ամենայն Հայոց կաթողիկոս:
Հաղորդվում է, որ վարչապետ Սարգսյանը ապագա կաթողիկոս Արք. Գարեգին Ներսեսյանից պահանջել էր, որ վերջինս ընտրվելուց հետո մեծ գումարներ՝ 20-36 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերի Հայաստանի գանձարանին:
Շատերը բացատրում են, որ Կաթողիկոս ընտրված Գարեգին Բ-ի համար վարչապետ Սարգսյանի սպանությունը կարծես թե լավ նորություն էր, քանի որ այն ազատում էր նրան Հայաստանի գանձարանին նման խոշոր նվիրա-տվություն կատարելու՝ նախկինում տված խոստումից:
Քանի որ Գարեգին Բ-ն ակնհայտորեն զբաղված էր Հայրապետի դերում իր առաջին ելույթով, անտեսել էր Արք. Տերտերյանի՝ իրեն նամակը փոխանցելու առաջին փորձերը: Վիդեո-ժապավենում երևում է, որ մի քանի փորձից հետո Արք. Տերտերյանը համբուրում է նամակը, որից հետո բովան-դակությունը՝ ՀՀ Ազգային հերոս, վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանության լուրը մի քանի վայրկյանից փոխանցում Գարեգին II-ին:
Դեկտեմբերի 1-ին, շաբաթ օրը ցուցարարների բեռնատարը շարունակում էր կայանված մնալ Արևմտյան թեմի շենքի դիմաց, երբ երեկոյան 7-ին մոտ թեմի ղեկավարությունը՝ Արք. Տերտերյանի գլխավորությամբ, փոխանակ Լոս Անջելեսի ցուցարարների հետ շփվելու և իմանալու ցույցերի դրդա-պատճառները, կանչ է արձանագրում Բրբանքի ոստիկա-նության բաժանմունք՝ փորձելով ոստիկանությանը ներքաշել խաղաղ, իրավացի և լիովին օրինական ցույցը անօրինական ճանապարհով ցրելու գործում: Իհարկե, հօգուտ Բրբանքի ոստիկանության սպա Փերրի Սիդուգլենի և իր վերադասի, Բրբանքի ուստիկանության ղեկավար Սքոթ Լաշազի, պետք է նշել, որ բաժինը միայն հրապարակեց «խորհրդա-տվական» փաստաթուղթ:
Ինչպիսի՜ փոքրոգություն: Արք Տերտերյանի թեմը բացա-հայտորեն փորձում էր խախտել ազատ խոսքի իրավունքը:
Կհաջողե՞ն արդյոք Տերտ-երյանն ու իր թեմը ցուցարար-ներին լռեցնելու գործում:
Ինչպե՞ս նա կարող է վե-րացնել այն անթիվ նորությունները, որոնք մերկացնում են կոռուպցիան հայ եկեղեցում:
Հայ Առաքելական եկեղեցու կոռուպցիայի մասին կարելի է գտնել բառացիորեն հարյուրավոր նորություններ: Նրանք գտնվում են YouTube- ում եւ այլ ինտերնետ-կայքերում:
Լրատվական ռեպորտաժները հայախոս հասարակության հանրային կարծիքի առաջնագիծ են բերում սբ. Էջմիածնից՝ Ն.Ս.Օ.Տ. Տ Գարեգին Բ-ի նստավայրից մինչև Լոս Անջելեսի Բրբանք շրջան՝ Արք. Հովնան Տերտերյանի նստավայր:
Այն ամերիկահայերը, ովքեր հիմնականում անգլերեն լեզվով են ընթերցում և հեռուստացույց դիտում, դուրս են մղվում: Այս հաշվետվությունների ճնշող մեծամասնությունը գրված է կամ հեռարձակվում է միայն հայերենով, և շատ քիչ տեղեկություն է հասանելի նաև անգլերեն: Արդյունքում, միայն անգլերեն խոսող ամերիկահայերը մեծամասամբ անտեղյակ են Հայաստանում տեղի ունեցող եկեղեցական զարգացումներից:
Անցած ամիսներին անգլերենով ընթերցողներից շատերը հետաքրքրվում էին նորությունները նաև անգլերեն լեզվով ստանալու հնարավորությունների մասին:
Ի պատասխան մեր ընթերցողների մեծացող պահանջին՝ անգլատառ «USA Armenian Life» և հայատառ «Hye Kiank» շաբաթաթերթերը նախաձեռնել են Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի և իր ամենավաղեմի դաշնակիցներից մեկի՝ Նորին Սրբազանության՝ Արևմտյան թեմի առաջնորդ Արք. Հովնան Տերտերյանին առընչվող զարգացումները անգլերենով հաղորդելու առաջադրանքը: Խմբագրական թիմը խնդրում է հոդվածագիրների կամավոր աջակցությունը նման հրատապ խմբագրական առաքելություն իրականացնելու գործում, քանի, որ այս թեմայի հետ կապված հայերեն նյութերը, որոնք պետք է անգլերեն թարգմանվեն, ահռելի քանակության են: Այպես որ ցանկացած օգնություն շատ բարձր կգնահատվի: