Հարց: Ինչպես մեկնաբանվել է, որ տեղի են ունեցել տգեղ երևույթներ, այսինքն կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակվել էնրա հակառակորդների կողմից, այդիսկ պատճառով երևի նրանք որոշել են թաքցնել տեղաշարժը:
Պատասխան: Եվ երկու սուտ կա այստեղ. նախ մենք հակառա-կորդ չենք, մենք հայ եկեղեցու նվիրյալ զավակներ ենք, և երկրորդ սուտը` որ իր տեղաշարժը…
Պատասխան: Հա, ես Պետրոսյան Կարենն եմ, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ, և երկրորդ խնդիրը` որ առաջացել է, կաթողիկոսին ընդամենը ասվել է, որ մեքենայի տեղաշարժն է սահմանափակվում, դա ի ցույց…
Լրագրող: Դա կարելի է, այսինքն՞
Պատասխան: Սպասեք, այո՛, դա բողոքի ակցիա է, և բողոքի ակցիան, եթե իրավաչափ չէ, մենք ունենք փայլուն գործող ոստիկանություն, թող իրենք գործեն, բայց մենք չենք ուզում մեկնաբանենք Մայր աթոռի ասածը, ուզում ենք ձեզ ասել գեղեցիկ է արդյո՞ք, որ կաթիկոսը քրիստոնյաների հետ չի խոսում, մեքենայի միջից դուրս չի գալիս, պահ է մտնում մեքենայի մեջ` ուրիշի մեքենայի մեջ, այո, և եթե դա ձեր համար նորմալ է, ես չեմ ուզում ունենալ կաթողիկոս, ով իր ժողովրդից կփախնի, մեր կաթողիկոսը թշնամիներից չի փախել, ուր մնաց` թե սեփական ժողովրդից:
Հիմա դուք այս պահին, երբ արդեն վերջացրել էինք և պիտի շարժվեինք, մեր առջևը կտրել եք, և չեք թողնում շարժվել: Բայց այդ նույն դեպքը կատարվել է իր հետ, ուզում եմ պարզաբանում ստանաք:
Երբ որ ինքը քայլելով իջնում էր, և երիտասարդները, ժողովուրդը կանչում էր. «Գարեգին, հեռացի՛ր», հասա մեքենայի այն հատվածին, որտեղ նեղ արանք էր, և գետն էր, ձոր էր, անդունդ էր, և ես կանգնած էի այդ մասում, և խնդրում էի, որ եթե ոտքով կքայլենք ձորի մեջ, մենք ուզում ենք ձեզ հետ խոսել, ուրեմն գնանք, թույլ կտամ միասին քայլենք, եթե ոչ՝ խնդրանքս է, և ժողովրդի խնդրանքն է, որ մի պահ, քանի որ վերջին պահն է, պիտի նստեր մեքենա և փախներ, խնդրում էի սպասեք, որ մեր հարցին պատասխան տվեք և հեռացեք: Դա սահմանափակում չի իր ազատ քայլին կամ շարժմանը: Մեր խնդրանքը այդ էր, և եթե կադրերը կնայեք, ես սա ասել եմ նաև պետական մարմիններին և այն իրավապահ մարմիններին, մի պահ երբ որ ինքը լսեց երիտասարդները բարձրաձայնում էին, որ մի «՛հրմշտեք», որովհետև ձոր է, կընկնենք, ուղղակի անալիզ արեց իր մեջ, ուղղակի հասկացավ, որ կարող է մի խառնաշփոթ ստեղծել, հրեց և՛ իր մուտ կանգնած ոստիկանին, և այն երիտասարներին, որ այդ ձորի պռունկին կանգնած էին, և վտանգված էր նրանց կյանքը, դաժանորեն, ուղղակի չգիտեմ բառեր, խոսքեր չեմ գտնում այս պահին, նենգության աստիճանը ցույց տալու, հրեց այդ տղաներին, որ մեջքի վրա ուղղակի գնում էին, և ուզեին թե չուզեին երիտասարդները մեկից պետք է կառչեին, և այնպիսի տպավորություն ստացվեց, որ իբր թե մեկը` ինչ-որ մեկը բռնել էիր դոշից, և քաշքշում է: Նման բան չի եղել, ես նույնիսկ ձեռքս այս ձևով.. պահել եմ իրեն, որպեսզի ինքը չընկնի, որովհետև հասկացա, որ այս մարդը սադրիչ է, պարզապես կարող է ինքը իրեն գցել, ու ասել` Տեսե՛ք, կաթողիկոսին գցեցին, ես եմ իրեն պահել, թող գա, ու վկայի, Աստծու առաջ եմ պահանջելու դա, և ես դա տեսել եմ, ասել եմ, կադրերով փաստել եմ:
– Իր խոսքը 5 րոպե հետո շուռ է տալիս, այսինքն չես կարող, նույնիսկ երբ որ ես ճեմարանում պաշտոնավարում էի, ասում էինք էսպիսի բան էիք ասել, ասում էր, ես էսպիսի բան չեմ ասել: Հանում էինք արխիվից հին նամակները նոր նամակ գրելու ժամանակ, հին իրանից ստացած պատասխանը կցում էին, որ ապացուցենք, այսպիսի բան ես դու ինձ ասել, հասնում էր արդեն բանը դրան, որ իրան իր գրավոր խոսքը ներկայացնեինք, որ համոզեինք` սա դուք եք ասել, ասում էր ես այսպիսի բան չեմ ասել. ցանկացած նամակ, որ հիմա ճեմարանից գնում է կաթողիկոսարան` կաթողիկոսին ուղղված, հին իր պատասխանները հետը կցում եմ նոր նամակներին, որ ապացուցեի, դուք այսպիսի բան եք ասել, թե չէ չենք կարողանում իր վրա…

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *