Բարև ձեզ:
Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ուրախ եմ, որ ուժեղ եք, դուք խիզախ եք, մենք բարի գործենք անում ժողովուրդ, ու մեր կատարած բոլոր քայլերը մի օր կվարձատրվեն: Կվարձատրվեն էն հայերի կողմից, ովքեր որ էսօր մեզ հետ չեն, կվարձատրվի Աստծո կողմից առաջինը, ԱՄԵՆ:
Ուզում եմ մի քանի կարևոր բաների մասինխոսել խնդրահարույց խնդիրների, որոնք անտեսված են: Եվ մի քանի հարցերի ինչը կուտակվել է, այս ժամանակի ընթացքում, և ինձ հղում են տարբեր հարթակներում: Բայց մինչև էս ամենին անցնելը ուզում եմ մեր այցերի մասին պատմել, մենք որ գնում ենք սրբազաններին հանդիպելու, մենք գնում ենք խնդրանքով, և իրականում`երբ մենք այցելում ենք իրենց, մենք իրենց ուժեղացնում ենք`կարևորելով նրանց անձը, եկեղեցուն, ասելով, որ «դուք սյունն եք եկեղեցու, խիզախ եղեք, որովհետև հոգևորականը ամենախիզախմարդը պետք է լինի, չէ՞ որ նա միայն Աստծուց պետք է վախենա, մարդը ո՞վ է, որհոգևորականը մարդուց վախենա…»
Հերի՛ք է էս ամենը ժողովուրդ:
Հարգելի սրբազաններ ջա՜ն, մենք երբ որ գալիս Ձեզ տեսնում ենք, մենք ձեզ ուժեղացնում ենք, մենք ձեր անձը եկեղեցում կարևորում ենք, երբ որ ձեզ գալիս ենք խնդրելու, ասում ենք, որ դուք ուժեղ եք, որ կարողանում եք մեր հարցերին պատասխաններ տալ, այս հարցը շատ կարևոր է, այս հարցը Ազգային անվտանգության մեծ խնդիր է պարունակում իր մեջ, չի կարող լինել ժողովրդավարական երկիր, ուժեղ կամք ունեցող ժողովուրդ,
միասնական դաշտ ունեցող ժողովուրդ, և ունենալ չսիրված հոգևորական դաս, մասնավորապես՝ չսիրված և չհարգված Հայրապետ… Դու՛ մեզ պետք չես, մեզ հայրապետ է պետք, ո՛վ կոգևորի մեր ժողովրդին, բոլոր այն մե՜ծ մարտահրավերներին, որը դեռ մեզ սպասվում է, մենք ամեն օր պատերազմի շեմին ենք կանգնած, համայն հայությանը կարող է ոգևորել, ո՛չ ավել, ո՛չ պակաս` սիրված հոգևորական դասը, որովհետև Հայրապետը համայն հայության Հայրապետն է, ո՛չ թե մի քանի հոգու:
Ուշքի’ եկեք, ժողովուրդ, սա շատ կարևոր է, կոչ եմ անում այն մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր էկրաններից նայում են, և վստահ եմ ավելի քան, որ ոգևորվում են, ուզում են, սա շատ ավելի կարևոր խնդիր է հայ ազգի համար, որովհետև ամեն տեսակի մեծ պրոբլեմներին հանդիպելուց, մենք միասին կարող ենք հաղթահարել բոլոր խնդիրները: Միասնական, քանի որ մենք ազգային պետություն ենք, մենք տարբերվում ենք շատ երկրներից էս առիթով, էս պատճառով, մենք նման չենք ուրիշ երկրների, որովհետև մեր մոտ 99%-ը հայ է, և մեր պահպանման օջախը, հայի ինքնության տեսակի պահպանման օջախը՝ Հայ Առաքելական եկեղեցին է, Հայ Առաքելական եկեղեցին Ազգային է, և հաշվետու է ազգին, այլ ո՛չ թե մի քանի հոգու սեփականությունն է, կներեք ժողովրդական լեզվով ասեմ. «Ձեր հոր դուքանը չի»: Սա մերն է, և մենք պետք էպատասխան տանք ապագայում գալով սերունդներին, մենք չենք կարող թույլ գտնվել, որովհետև արդեն իսկ, պատմական դեպք տեղի ունեցավ Հայ ազգի համար, մենք միասնական ուժով գնացինք, և ունենք էսօր սիրված իշխան, ու մենք վստահում ենք, մենք ուզում ենք սիրված Հայրապետ, ու մենք կվստահենք, սա շա՜տ կարևոր է, ժողովուրդ ջա՜ն: Ուրախ եմ, Ձեր կամքը ամուր պահեք, պինդ պահե՛ք, քանի որ մենք հաստատ ՀԱՂԹԵԼՈՒ ենք, մեր կամքը ուժեղ է, մեր կամքը քարից է, մենք Աստծու կողմից սիրված ենք, և մենք սիրում ենք մեր Հայր Աստծուն, մենք սիրում ենք մեր եկեղեցին, մենք սիրում ենք մեր ազգին, և մեր ազգը պետքէ լինի միասնական, բոլոր տեղերում, թե՛քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ մշակութային:
Եվ այդ դեպքում, մենք այլևս կլինենք ԱՆՊԱՐՏԵԼԻ: Շնորհակալություն, լավ եղեք:
