11:00, 21 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: “Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը”: Ասում է, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նախ ուզում ենք հաւատալ, որ մամուլում նման յայտարարութիւն է եղել։ Իսկ եթէ եղել է, այդ ալ Գարեգին Բ-ի կողմից դիտումնաւոր է եղել, որպէսզի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի աչքին փոշի փչեն։ Գարեգին Բ-ի թեկնածուն Արամ Արքեպիսկոպոս Աթէշեանն է, ու միայն Աթեշեանը։ Հետեւաբար, կը խնդրուի Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանէն ապատեղեկտվութիւն չի տարածել, որ պիտի ծառայի արդէն շփոթուած մարդկանց միտքը աւելի շփոթել։
Անթօ