Նիկոլ Փաշինեանը Սեպտեմբերի 22-իմ պիտի մեկնի Ամերիկայի Միացեալ նա-հանգներ եւ Լոս Անճելըսի մէջ հանդէս պիտի գայ ելոյթով: Այս մասին ֆէյսպուքեան ուղիղ եթերի ժամանակ յայտարարած է Հայաստանի վարչապետը։ Ան Լոս Ան-ճելըսի հայերուն հրաւիրած է մասնակցելու քաղաքի Կրանտ Փարքի մէջ տեղի ունենալիք հաւաքին:
«Սպասուած հանդիպումը տեղի կունենայ Սեպտեմբերի 22-ին, Լոս Անճելըսի ժամանակով ժամը 16.00-ին: Բոլորիդ հրաւիրում եմ Լոս Անճելըսի Կրանտ Փարք, որտեղ հանդէս կգամ ելոյթով: Հրաւիրում եմ Լոս Անճելըսի եւ հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հոյս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խօսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հաւաքում: Հոյս ունենք՝ այդ օրր հզօր հաւաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիօրեն անվանում են Սփիւռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելութիւնը կլինի արդիւնաւէտ»,- ըսած է Նիկոլ Փաշինեանը:
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թաւշեայ յեղափոխութեան ժամանակ աջակցութեան ամենակարևոր կենտրոններէն մեկն էր: Նիկոլ Փաշինեանը բարձր գնահատած է մեր հայրենակիցներու ցուցաբերած աջակցութիւնը:
«Այնպէս որ, ինձ համար դա սպասուած հանդիպում է: Լոս Անճելըսի եւ հարակից քաղաքների մեր հայրենակիցներ, հոյս ունեմ, որ ձեզ համար նոյնպէս սպասուած է: Բոլորիդ սպասում եմ անհամբեր: Հոյս ունեմ յաղթական տրամադրութեամբ տեսնել այդ հաւաքին: Յիշարժան, պատմական իրադարձութիւն կկերտենք միասին»,- ըսած Նիկոլ Փաշինեանը:
