Կրթութեան, գիտութեան եւ այլնի նախարարը հետեւողական ջանքերով ձգտում է հայոց ԼԵԶՈՒՆ եւ հայ ժողովրդի պատմութիւնը բարձրագոյն ուս.հաստատութիւններում (ԲՈՒՀ) դարձնի ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ:
Առաջին հայացքից անվտանգ թուացող այս քայլը դաւադրութիւ՛ն է: Հայ ժողովրդի ինքնութիւնը աւելի քան մէկուկէս հազարամեակ պահպանող եւ աշակերտին եւ ուսանողին հայրենապաշտութեամբ ջահաւորող հայոց լեզուն ու պատմութիւնը ՀԱՒԱՍԱՐԱԶՕՐԵԼՈՎ որեւէ ՕՏԱՐ ԵՐԿՐԻ լեզուին ու պատմութեանը, ՀՀ կառավարութիւնը մեր ժողովրդի ՄԱՅՐԵՆԻՆ եւ պատմութիւնը ՎՏԱՐՈՒՄ Է ԲՈՒՀ-երից: Սա կնշանակի հայոց լեզուի ու պատմութեան ուսուցումը նոյնացնելով օտար լեզուի ու պատմութեան դասաւանդումի ծաւալին եւ սկզբունքներին, արհեստավարժ հայ բնագէտին, ճարտարապետին, բժշկին, համացանցաբանին, ճարտարագէտին եւ այլ ոլորտի մասնագէտին ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ զրկում ենք հայերէնը հիմնաւոր տիրապետելու կարելութիւնից:
Որոշ երկրների ազգային եկամտի հիմնական աղբիւրը նաւթն է, իսկ հայ ժողովրդի ու իր պետականութեան ազգային եկամտի հիմնական աղբիւրը՝ ԳԻՏՈՒԹԻՒՆԸ, որը վերացնելով, Հայաաստանը զրկում ենք ազգային եկամտի գերագոյն աղբիւրից: Եթէ եզակի մասնագէտը հիմնաւոր չգիտի մեր լեզուն, ի՞նչպէս պիտի ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԷՆՈՎ գիտութիւն ստեղծի եւ մեր նախնիների մեծագործութիւնը շարունակելով, հայերէնը ՊԱՀԻ գիտութեան լեզու: Այս եւ մի քանի այլ նկատառումներից մեկնելով (դրցի ուժերին ստրկագրուած նախարարը հասարակական կարծիք է գոյացնում նա՛եւ ՀՀ Գիտութեանց կաճա՛ռը(ակադեմիա) մէջտեղից վերացնելու համար) ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի արարքը հայ ժողովրդի եւ պետականութեան դէմ ծրագրուած դաւադրութիւն է, ինչի համար ոչ թէ պիտի ՀԵՌԱՑՈՒԻ ՊԱՇՏՕՆԻՑ, այլ ՀԱՅՐԵՆԱԴԱՒՈՒԹԵԱՆ ամբաստանութեամբ ԴԱՏԻ ՏՐՈՒԻ: Դա իրականացնելու համար հայոց բոլո՛ր դպրոցների ուսուցիչները, նա՛եւ նախարարութեան պաշտօնազօրը եւ կրթամշակութային ու գիտական հիմնարկների աշխատակիցները ուսանողութեան սկսած դասադուլին պիտի միանան ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐՈՎ՝ գործադուլը դադարեցնելու պայման յայտարարելով նախարարի հանդէպ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾ ՅԱՐՈՒՑԵԼՈՒ ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ: Հայոց լեզուի, հայոց պատմութեան եւ Հայաստանեայց եկեղեցու դէմ դուրս եկած ՀՀ կառավարութեան անդամին համայնական ԴԱՍ ՏԱԼՈՒ այս ՊԱՏԺԱՐՇԱՒԸ հայրենամերժութիւն որոճալ փորձող ՊԵՏԱԿԱՆ ԱՄԷ՛Ն ՄԻ ՊԱՇՏՕՆԵՅԻՆ ուղղուած նախազգուշացում է: Պատժարշաւն ԸՍՏ ԷՈՒԹԵԱՆ գլխաւորում է հայոց սրբազան լեզուն եւ պատմութիւնը մէջտեղից վերացնելու բազմապիսի յարձակումների դէմ հարիւրամեակնե՛ր մարտնչած ազգի սերուցքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին յորդորում ենք, որպէսզի ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ հայ ժողովրդի ու ազգային պետականութեան դէմ գործելու համար դրսի ուժերի գործակալը լինելու կասկածանքով նախարարին անյապաղ հեռացնի պաշտօնից եւ նրա դէմ դատական գործ յարուցի: Եթէ բազմաթիւ դատավարութիւններ ձեռնարկած ՀՀ հայրենադաւ նախարարին դատի չը տուեց, կնշանակի ինքը Հայաստան ուղարկուած եւ այստեղ կուսակցութիւն հիմնած ԼՏՊ դիւապաշտի ձեռամբ ընկել է Հայասատանը մէջտեղից վերացնող ուժերի թակարդը…
28.XI.2019 թ.
Մամիկոնէից տարօնականների ուխտ հանրային կառոյցի ատենավար՝
Ռաֆայէլ Համբարձումեան
Զետեղել եմ համացանցի իմ hmbrafael կայքէջում(«E-mail-ի հասցէ»)