factor.am
«Կաթողիկոսը չէ, Հռոմի պապն էլ հայտարարու-թյուն անի, ժողովուրդն իր հիշողությունն ու դիրքո-րոշումն ունի. բաներ կան, որոնք աններելի են, բաներ կան, որոնք դաջվել են մարդկանց հիշողության մեջ ու եթե նույնիսկ հազա-րավոր մեդիաներ հատուկ քարոզչություն անեն, մարդկանց հիշողությունը չի ջնջվի»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը:
Նշենք՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ հայտնել է, որ կարևոր է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը:
«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բար-դացումներից»,- ասել է Վեհափառը։
Հրանտ Վարդանյանը շեշտեց՝ կաթողիկոսի գործն աղոթելն ու մտածելն է բոլորի, ոչ թե ընտրովի մարդկանց համար: «Կաթողիկոսը պետք է 2008-ի մարտի 1-ի դեպ-քերի ժամանակ դուրս գար ու կանգներ ժողովրդի կողքին, կասեցներ կրակոցները. այդ դեպքում աստվածահաճո քայլ արած կլիներ, բայց նա չարեց դա: Առհա-սարակ, ըստ իս, Կաթողիկոսի գործը պետք է լինի ոչ թե քաղաքականության, այլ մարդկության գործերին միջամտելը, նա պետք է զրուցի, հաղորդակից լինի իր ժողովրդի հետ»:
Ամեն դեպքում, Հրանտ Վարդանյանը քննադատներին հորդորեց քննել կաթողիկոսի քայլերը և չդիպչել նրա ստատուսին կամ հայ եկեղեցուն:
