ԳՐԵՑ՝ Սամվել Հովասափյան
Այն ինչ այս օրերին մենք՝ բթացած, ապշած, շնչակտուր, այո նաև բարկացած, Հայաստանի տարբեր հեռուստաէկրանների վրա դիտեցինք ու լսեցինք, վեր էր մեր բոլորի երևակայական պատկերացումներից։ Մի խումբ մարդիկ, այո մի խումբ հայեր, զինված՝ դանակներով, մահակներով, հրազեններով, հարձակվում են հիվանդանոցի վրա, դռներ, ապակիներ, պահարաններ են ջարդում, հիվանդասենյակներ են մտնում, դանակա-հարում, գլխատում, դատաստան են տեսնում հենց իրենց կողմից ժամեր առաջ վիրավորված, այդտեղ փոխադրված և անկողինների մեջ պառկած հիվանդների հետ։ Ինչպ՞ս կարելի է դա լսել ու այլևս քեզ հայ համարել ու հանգիստ մնալ։ Նույնիսկ ամենաահեղ պատերազմներում էլ, հիվանդանոցներն ու հիվանդները հատուկ կարգավիճակ ունեն, խնայվում են, պարզապես նրա համար, որովհետև անկողնում պառկած հիվանդ մարդ սպանելը, դիտվում է ամենաստոր, ամենաարգահատելի հանցանք, որ մարդ արարածը կատարել կարող է։
Ուրեմն ի՞նչ անուն տանք նման հայ կոչվող արարածներին, ովքեր կարող են՝ միայն անտառի բնակիչներին հատուկ, արարքներ կատարել։
Ուրեմն այլևս ինչպե՞ս մենք մեզ հայ կոչենք, ով հպարտանում է, իր հին մշակույթով, առաջին քրիստոնյա պետություն լինելու փաստով։ Նման արարքները ամեն բանից առաջ բացադրում են հին իշխանությունների էությունը, որովհետև նման արարք կարող էին կատարել միայն այն անձինք, ովքեր հասակ են առել, վերջին եռեսուն տարիների՝ թալանի, սպանությունների, խարդախությունների, խաբեբայությունների և կեղծիքներով սնուցվող մի հասարակությունում, որը կոչվում է Հայաստանի անկախ Հանրապետությու…
Որ նման որակումը ավելի քան դիպուկ է, խոսում են նաև այն փաստերը, որ Կալիֆորնիայի բանտերում, ավելի քան տասնութից քսաներեք հազար, մեծ մասամբ Հայաստանից արտագաղթած հայեր են բանտարկված…
Որ տարիներ առաջ այնտեղ ձերբակալված մի խումբ հանցավորների կապերը հասնում էին մինչև Հայաստանի իշխանությունների վերին շերտերը…
Որ Ամերիկայում, անցյալ ժամանակների իտալական մաֆիայի օրինակով, հայ երիտասարդները, տարբեր տեսակի հրազենային զենքերով զինված, հաշվե-հարդար են կատարում իրար նկատմամբ։
Որ տարիներ է, ինչ Եվրամիության մի քանի երկրներում, իրավապահ մարմինները, խոսում են հայկական մաֆիայի՝ տարատեսակ հանցավոր գործողությունների մասին…
Եթե մեր մտահոգությունների աղբյուրները միայն վերոհիշյալ հանցավոր խմբերի գոյությունը լինեին, ապա կարելի էր ինչ որ տեղ, շատ չմտահոգվել, սակայն վերջին ժամանակները, նախկին իշխանություն-ների մնացորդները և նրանց կողմնա-կիցները օգտվելով երկրում տիրող ժո-ղովրդավարական պայմաններում՝ խոսքի ազատության հնարավորությու-նից և չարաշահելով այդ հնարավորու-թյունը, ուղղակի գնում են առճակատման նոր իշխանությունների հետ և դիմագրքի ու այլ տարատեսակ կայքէջերը լցնում են նոր իշխանություններին անհիմն մե-ղադրանքներով, շատ հաճախ՝ ստահոգ լուրերով, հայհոյանքներով, հաշվի չառ-նելով, որ ներկայիս Կորոնավիրուսի ավե-րիչ, ու Դաշնային Ռուսաստանի կողմից՝ Արցախի հիմնահարցի շուրջ հրահրած անամոթ քաղաքական քարոզարշավը, վտանգում, խարխլում են երկրի պետա-կանության հիմքերը, անվտանգությունը։
Դաշնակցություն կուսակցությունը, որը շատ շուտ, իրեն հատուկ, իրեն հա-րազատ, դիմակազերծեց ինքն իրեն, միացել է հին իշխանությունների մնա-ցորդներին, լրացնում է նրանց շարքերը և ամենայն ջանասիրու-թյամբ, նրանցից ետ չմնալու համար, դարձել է նրանց թմբկահարը…
Հիրավի, այսօր քիչ չեն նաև այն անձինք, ովքեր, օրինակ՝ տիկին Արփինե Հովհաննիսյանը, վարչապետին մեղադրում են հետևյալի համար. «Ձեր իշխանությունը դեֆորմացիայի է ենթար-կել դաստիարակություն, պատասխանատվություն, ամոթ, բարեկրթություն, ժողովուրդ և բազմաթիվ այլ հասկացությունները: Երկու տարի առաջ փոփո-խության հույսով հրապարակում հավաքված ժողովուրդը Ձեր թեթև ձեռքով դարձավ հայհոյող, ատելություն շնչող ամբոխ… (տես՝ նրա դիմագրքի էջը)։
Իրոք, միայն զարմանալ կարելի է։ Պետք չէ հեռուն գնալ, տեսնելու համար, թե՝ ովքե՞ր են՝ «դեֆորմացիայի ենթարկել» նրա թվարկած մարդկային առաքի-նությունները։ Ավելի բնորոշ՝ ովքեր են «դեֆորմացիայի ենթարկել» հայ ընտա-նիքներին։ Տիկին Հովհաննիսյանը, մոռացել է՝ Մանվելյանների, Սարգսյան եղբայրների, Խաչատրյանների և այլների անցած ուղին։ Միթե՞ այդ նրանք չէին, որ ամբողջ ընտանիքով, ներառյալ նաև հայ մայրերի, ներքաշվել են տարբեր, տարաբնույթ հանցագործությունների և անօրինականությունների ոլորտում։
Նա շատ շուտ է մոռացել, որ իրենց իշխանության օրոք, ամբողջ պետական համակարգը՝ ամենավերևներից սկսած, մինչև ամենաներքևները՝ ոստիկանությունը, դպրոցները, համալսարանները, հիվանդանոցները, տնտեսությունը և այլնը «դեֆորմացված» և կաշառակերության բուն են եղել, չէ՞ որ այդ ամենը ջրի երես են եկել։ Ինչո՞ւ է նա այդ ամենը մոռանում և անմեղի, գիտունի դիմակ դրած, փորձում է պարոն Փաշինյանին՝ ժողովրդավարության, բարոյականության դասեր տալ։ Այո, տիկին Հովհաննիսյան, ասեմ Ձեզ, այն բոլոր դրականը, որ վերջին երկու տարում կատարվել է Հայաստանում, դուք երազել անգամ չէիք կարող։ Ասեմ՝ որ դա նաև մեզ՝ սփյուռքահայերիս է ոգևորել։ Որ այն մեզ ներարկել է այն հպարտությունը, որին մենք, ըստ բանաստեղծ՝ Թեքեյանի, «Օդի, ջրի նման կարիգ ունեինք»։ Եվ որ մեր հազարամյա պատմության ընթացքում, միայն վերջին երկու տարում է, որ առաջին անգամ, միջազգային բարձր ատյաններում, լրատվություն-ներում՝ դրական հաղորդումներ է եղել և հարգանքով է խոսվել, Հայաստանի և հայ Ժողովրդի մասին և լավ է, որ դուք և ձեր կուսակցական գործընկերները, այդ ամենը չեզոքացնել չեք կարող և չեք համարձակվի։
Ի վերջո թույլ տվեք Ձեզ մի Խորհուրդ տալ, դուք գեղեցիկ և գրավիչ կին լինելով, քաղաքականության դաշտը բոլորովին էլ Ձեր տեղը չէ, այլ, շատ ավելի լավ հաջողություններ կունենաք, եթե որպես մոդել աշխատեք։ Խնդրում եմ սա բոլորովին էլ հեգնանք և վիրավորանք չհամարել։ Դիմագրքում տեղադրված Ձեր, իրոք որ գեղեցիկ՝ նկարները, տարբեր հագուստներով ու տարբեր ժեստերով, ապացույցն են, որ դուք մեծ տաղանդ ունեք, այդ ուղղությաբ լուրջ աշխատանք կատարելու ու շատ առաջ գնալու համար… Սամվել Հովասափյան
