Անկեղծ ասաց, չգիտեմ որտեղից սկսել, Սրբազան։
Լաւ, սկսենք էստեղից։ Եթէ ԿԳՄՍ Նախարարը ուզում էր կուսակրօն լինել, չենք կարծում, որ քո խուրհուրդին դիմեր, ու եթէ որոշէր, շատ հավանաբար կը դառնար սրբակենցաղ կուսակրօն։
Իսկ դու՛, չգիտենք, թէ ում թելադրանքով եւ կամ ինչ-ինչ նպատակներով նախընտրեցիր «կուսակրօն» դառնալ, լաւ պիտի լինէր, եթէ քո կատարած ուխտը արդարացնէիր։
Զրոյցներիդ մէկի ընթանցքում, ընդ-գծեցիր ուսուցչի նուիրուածութիւնը, իսկ միւս կողմէ թերագնահատեցիր դա-սախօսի դերակատարութիւնը դպրոցէն ներս, ասելով, որ ուսուցիչն է, որ մարդը պիտի կերտէ, եւ ոչ թէ դասախօսը, որ իր գիտելիքները փողով պիտի վաճառէ։
«Մարդ ոչ թէ միայն հացիւ կեցցէ, այլ բանիւ Տեառն» (Մտ 4.5): Սրբազան, վստահ, որ շատ ես կարդացել էս հա-մարը Նոր Կտակարանի ու վստահաբար շատ ալ քարոզած այդ մասին։
Եթէ դո՛ւքեկեղեցականներդ, որ ժողովուրդից աւելի իմանում էք իմաստը վերեւ նշուած Տիրոջ խօսքին, ապա ինչո՞ւ փողի ետեւից ընկել էք։ Դո՛ւք, որ ոչ «կին ու զաւակ ունեք», ինչո՞ւ փողին գերի դարձած էք։ Միթէ՞ կաթողիկոսարանը չի հոգում ձեր կարիքները։ Միթէ՞ մտածում էք ձեր կեանքի աշնան մասին, որ հարկաւոր չէ։ Իսկ դասախօսները, որոնք ընտանիք ունեն, քո կարծիքով փողի կարիքը չունե՞ն։ Միայն ձեր կաթողիկոսն ու մոլորեալ ոչխարնե՞րդ փողի կարիք ունեք։
Իսկ ինչ վերաբերում է «Հայ Եկեղեցւոյ Պատմութիւն» առարկան միաձուլել Հայոց Պատմութեան առարկային հետ, որին ձեր կաթողիկոսն ու նրա հլու-հնազանդ ստրուկներդ դէմ էք, սա արդէն ինքնին բաւարար է, ձեզ ապիկար կոչելու։
Արդեոք կարելի՞ է տարանջատել «Հայ Եկեղեցւոյ Պատմություն»ը Հայոց պատմությունից: Ո՞նց կարող էք խօսել հայոց պատմութեան մասին եւ չանդրադառնալ, որ այդ պատմութիւնը գրել են եկեղեցականներ: Կարո՞ղ էք խօսել հայոց պատմութեան մասին եւ չնշել, որ այդ պատմութիւնը գրել են Խորենացին, Փարպեցին, Մեսրոպն ու Սահակ: Կարելի՞ է հայ գրականութեան մասին անդրադառնալ եւ չխօսել Նարեկացիի քերթողական արուեստի մասին: Այլ խօսքով, կարելի չէ հայոց պատմութիւն դասաւանդել
առանց անդրադառնալու հայ եկեղեցական տիտաններու մասին, այլ խօսքովհայ եկեղեցւոյ մասին:
Յուսամ այսքանը հասկացար։
Իսկ եթէ աշխարհիկ պետութեան մէջ պարտադիր չէ կրօնական դաստիարակութիւնը, դո՛ւք, ինչո՞ւ չէք ստեղծում Կրօնական Դաստիարակութեան բաժանմունք։ Ինչո՞ւ Մայր Աթոռի ենթակայ ներքին թեմերում չէք ստեղծում Կիրակնօրեայ Դպրոցներ, նորահաս սերունդին ջամբելու Քրիսոոնէական դաստիարակութիւն, ինչպիսին է պարագան արտասահմանեան թեմերում, ըլլան անոնք Էջմիածնական կամ Անթիլիասական։ Ու ասում ես.- «Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարաւորութիւն չեք տալիս»։ Ո՞վ է արգիլում քեզ։ Միթէ՞ ասում են չես կարող Կիրակնօրեայ դպրոց հաստատել, Սուրբ Գրոց սերտողութիւններ կատարե՞լ։
Հարցին մօտենանք այլ տեսանկիւնէ։ Ինչո՞ւ Մայր Աթոռի ենթակայ ներքին թեմերում չէք ստեղծում Ազգային Վարչություն, Կրօնական Ժողով, թաղականութիւն, տիկնանց յանձնախումբ, երիտասարդական համախմբում, ինչպիսին է պարագան արտասահմանեան թեմերում, ըլլան անոնք Էջմիածնական կամ Անթիլիասական։
Ոչ թէ չէք կարողանում իրականացնել, այլ՝ ինչպէս ձեր կաթողիկոսին, էնպէս ալ թեմերու առաջնորդներիդ հաճելի չի թվում։ Չէք ուզում օրէնքի սահմաններում գործել։
Ըստ մեր Եկեղեցւոյ կանոնագրութեան, (որը բացակայում է ձեր մօտ) թեմի առաջնորդը կ՛ընտրուի պատկան թեմի երեսփոխանական կամ պատգամաւորական ժողովի կողմից, եւ ոչ թէ նշանակվում քմահաճ կաթողիկոսի կողմից։
Խօսում ես բարոյականութեան մա-սին, երբ արդէն Մայր Աթոռի միա-բանութեան մեծամասնութիւնը բա-րոյազրկվել են։ Երբ արդէն Մայր Աթոռում վանականութիւն գոյութիւն չունի։ Կարող ես մեր ազնիւ ժողովուրդին բացատրել, թէ «կուսակրօն» հոգեւորականներին ինչի՞ն է պէտք Երեւանում սեփական բնակարան ունենալը։ Կաթողիկոսիդ բառերով, «հաճոյանալո՞ւ»։
Ո՞ւր լսվեր է, որ բարձրաստիճան «կուսակրօն» հոգեւորականը, հարսա-նիքի ներկայ գտնուի քաղաքացիական զգեստով։ Ինչ է, Սովետի օրերում ենք ապրո՞ւմ։ Ի՞նչ է նշանակում դա։
Դուք միայն բողոքում եք։ Ասում են լավագոյն պաշտպանությունը յարձակողականի անցնիլն է։
Ժողովրդին կրթելուց առաջ, փորձեցէք դուք ձեզ կրթել։
Հա չի մոռցած, որ դու, Արշակը, Բագրատիկը, Ռուբենիկը, Ասողիկը, Վահ-րամիկը եւ ուրիշներ բաւականին պերճախօս եք դառնում, երբ հրաւիրվում եք հեռատեսիլի կայան, սակայն այդ մէկը միայն ձեզ նման ապիկարներին յատուկ չի։ Հա մոռցայ յիշել անունը պոռոտախօս, ինքնահավան Զաքարեային, թէ՝ «ինք լինելով ծայրագոյն վրդգ
ամէն ինչ գիտի»։ Ա՜յ մարդ, կարծեցեալ կաթողիկոսնիդ տակաւին շատ բան ունի սովորելիք, ուր մնաց ինք։
Մենք միշտ ալ բարձր ենք գնահատել հայաստանաբնակ մեր քոյրերի ու եղբայրների, պարման-պարմանուհինների, տարեցների պերճախոսութիւնը։
Պիտի խնդրէինք, որ քո յաջորդ ելոյթում աւելի զուսպ ու մարդկային լինէիր։ Երեւի թէ չես կարդում քո մասին եղած մեկնաբանութիւնները։
Մի դրվագ էլ պատմեմ մօտիկ անցեալի արկածախնդրութիւններիցդ, որ ժողովուրդը լաւ ճանաչի քեզ։
Դէպքը պատահում է վեհարանում։ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» Շարժման անդամները հրաւիրվել են հանդիպելու Գարեգին Կտրիճի հետ։ Աւարտին, երբ վեհարանի սանդուղքներից ներքեւ էին իջնում, հեռու վեհարանի պաշտոնէութեանց ուշադրութիւնից, մոտեցար նրանց ու հազիւ լսելի ձայնով, ասացիր.- «Շարունակեցէք ձեր սուրբ գործը»։
Էդ օրերին, հավասով սպասում էիր Գարեգինի անձնատուր լինելուն, որպէսզի բազմես գահին վրայ։ Սակայն, երբ յոյսդ կորցրեցիր, այլ բան ստացվեց, դարձար խամաճիկ։
Դու ինքդ պայքարում էիր քո «ԱՄԵՆԱՎԱՒԵՐԱԿԱՆ» կաթողիկոսիդ դէմ ու հիմա էլ մեղադրում ես պարոն Արայիկ Հարութիւնեանին, որ քո նման սմսղուկների ասածը սուտ ու կեղծիք է համարում։ Արժան եւ իրաւ։
Հայկական ասացուածքը ասում է.- «Տասը չափիր, մէկ կտրիր» ու «խօսելուց առաջ երկու անգամ մտածիր»։ Բարկութեան պարագայում` տասը համրիր։
Լաւագոյն մաղթանքներով՝
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ