Սիրելի՛ ամերիկահայ համայնք,

Իմ անունը Էրիկ Ըրլի է, եւ ես այժմ իմ թեկնածութիւնն եմ առաջադրել Քալիֆոռնիայի 28-րդ ընտրատեղամասում, որպէսզի ծառայեմ որպէս Ամերիկայի Միացեալ Նահանգների հաջորդ կոնգրեսմեն: Ընտրատեղամասը ներառում է Գլենդեյլը, Բըրբանքը, Լա Կանադա-Ֆլինթրիջը եւ մի շարք այլ հրաշալի քաղաքներ եւ ինքնակառավարուող շրջաններ:

– Իմ եւ ընտանիքիս, ինչպէս նաեւ որպէս փաստաբան, իմ բիզնեսի, պետական ճանաչում ստացած փաստաբանական ընկերութեանս մասին ավելին կարող եք կարդալ այստեղ՝ www.EricEarly.com:

– Իմ թեկնածութիւնը հաստատել է Միացեալ Նահանգների հանրապետական կուսակցութեան Քալիֆոռնիայի ներկայացուցչութիւնը, Հանրապետական կուսակցութեան Լոս Անջելեսի շրջանի ներկայացուցչութիւնը, Նախագահ Ռեյգանի նախկին ելոյթագիր Քենեթ Խաչիկեանը, Լոս Անջելեսի շրջանի նախկին փաստաբաններ Ռոբերտ Ֆիլիպոսեանն ու Սթիվ Քուլին, Լոս Անջելեսի շրջանի նախկին ղեկավար Մայք Անտոնովիչն ու շատ այլ անձինք:

– Մեր վարչական շրջանը մարմնաւորում է Ազատութեան, Հավատքի, Ընտանիքի, Երկրի եւ Ազատ շուկաների իդեալները:

– Ես քաղաքական գործիչ չեմ եւ սա անելու կարիքը չունեմ, սակայն ես մտայ այս մրցավազքի մէջ, քանի որ սիրում եմ Ամերիկան: Ինչպէս ձեզնից շատ-շատերը, իմ ծնողներն ու նրանց ծնողները Ամերիկա են ներգաղթել հանուն ազատութեան եւ Ամերիկեան երազանքի:

Որպէս ձեր կոնգրեսմեն, ես ուշադրութիւնս կսեւեռեմ քաղաքականութեան մի քանի հոյժ կարեւոր ոլորտների վրայ՝ ներառեալ:

Մեր երեխաների կրթութիւնը.

– Մեր հանրակրթական դպրոցները դարձել են կոմունիստական ինդոկտրինացիայի բնադրավայր:

– Մեր երեխաներին սովորեցնում են, որ Ամերիկան վատն է, սոցիալիզմը՝ լավը, կրօնը վատ բան է եւ որ ամերիկացիներն ու հայերը ռասիստներ են:

– Նրանք, ում ուղեղը լվանում են, եւ այս ամենն ուսուցանողները ցանկանում են հիմնաքանդել մեր հզօր երկիրը՝ առանց լուծումներ առաջարկելու: Իմ ընդդիմախօս Շիֆն աջակցում է նրանց:


– Ես աջակցում եմ Դպրոցի ընտրութեան ծրագրին ու չարտերային դպրոցներին եւ կաշխատեմ պահանջ ներկայացնել կառավարութեանը՝ ներկայումս հանրակրթական դպրոցների կողմից օգտագործուող գումարները ձեզ ուղարկելու, որպէսզի դուք ընտրէք ձեր երեխայի դպրոցը:

Մեր երեխաները պէտք է նորից սովորեն Ամերիկայի հզօրութեան մասին, եւ նրանց համար պէտք է ապահովուի կրթութիւն՝ տանող դեպի հաջողակ եւ երջանիկ կեանքի մեր հզօր երկրում:

Օրենք եւ կարգուկանոն.

– ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է՝ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՕՐԻՆԱՊԱՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ: ԵՍ ՊԱՐԶԱՊԷՍ ԱՍԱՑԻ ՍԵՎԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄ՝ 100%:

– Իմ ընդդիմախօս պրն. Շիֆը հաւանութիւն է տալիս այն բոլոր քաղաքա-կանութիւններին, որոնք Քալիֆոռնիան դարձնում են «հանցագործի դրախտ»՝ ներառեալ բանտերը հանցագործներից դատարկելը, զրօյական գրաւը, անպատիժ գողոնի թուաքանակի մեծացումը եւ ոստիկանութեան բիւջեի կրճատումը, իսկ ես՝ ընդհակառակը:

Փոքր բիզնեսը մեր համայնքի սիրտն ու հոգին է.

– Ես փոքր ձեռնարկատիրութեան սեփականատեր եմ: Մեծապէս աջակցում եմ մեր ձեռնարկատիրական համայնքին: 2000 թուականից ի վեր Լոս Անջելեսի շրջանում աշխատատեղերի զուտ աճ չի գրանցուել:

– Քալիֆոռնիան ձեռնարկատիրութիւնների սեփականատերերին թշնամու պէս է վերաբերում: Ես կհոգամ այն մասին, որ Քալիֆոռնիայի ձեռնարկատիրութիւնների համար խնդրահարոյց կանոնակարգերին ու հարկերին վերջ դրուի: Ես ուզում եմ, որ բիզնեսները մնան Քալիֆոռնիայում, այլ չվազեն այլ նահանգներ:
Հայաստանը եղել է Միացեալ Նահանգների բարեկամը, եւ մեր արտաքին քաղաքականութիւնը պէտք է արտացոլի մեր բարեկամութիւնը.

– Ես աջակցում եմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ուժեղ եւ ազատ քրիստոնեայ ժողովրդին:

– Ես չեմ աջակցում Թուրքիային եւ Ադրբեջանին, որոնք չափազանց երկար ժամանակ ապակայունացրել են տարածաշրջանը:

– Ես կուղղորդեմ, որպէսզի ավելի շատ օգնութիւն տրամադրուի Հայաստանին, տնտեսական ներդրումներ արուեն եւ ռազմական համագործակցութիւն տեղի ունենայ:

Մենք պէտք է ցույց տանք, որ մենք երբեք չենք մոռանայ, թէ ինչ է կատարուել 1915 թուականին.

– Ամերիկան պէտք է վերջապէս պաշտօնապէս ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Նախագահը պէտք է ստորագրի հռչակագիր՝ ի նշան Օսմանեան Թուրքիայի կողմից 1.5 միլիոն սպանուած հայերի հոգիների յիշատակի:

– Պրն. Շիֆը 20 տարի շարունակ այս հարցն օգտագործել է հայկական համայնքին համոզելու նկատառումներով եւ այժմ թիւրիմացաբար հաւատացրել է նրանց, որ իր շնորհիւ են Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում շատ հանրապետականներ եւ դեմոկրատներ վերջապէս ընդունել Ցեղասպանութիւնը:

– Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում հանրապե-տականները քամահրում են Ադամ Շիֆին: Ցեղասպանութեան մասին բանաձեւին նրանց աջակելը ոչ մի կապ չունի Ադամ Շիֆի հետ: Իսկ 2009-ին եւ 2010-ին, երբ դեմոկրատներն էին գլխաւորում Պալատը, Սենատն ու Նախագահութիւնը, պրն. Շիֆին չյաջողուեց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ ներկայացնել:

– Ի տարբերութիւն պարոն Շիֆիես ճիշտն եմ բարձրաձայնում եւ նպատակադրուած եմ անել այն ամենը, ինչ կարող եմ, որպէսզի մեր հզօր պետութիւնը վերջապէս պաշտօնապէս սատարի հայ ժողովրդի արդարադատութեան իրականացմանը թուրքերի կողմից իրականացուած 1915-1923-ի Հայոց Ցեղասպանութեան եւ դրան հաջորդած Մեծ Զրկուածութեան աւերիչ հետեւանքները վերացնելու համար:

– Ի տարբերութիւն պարոն Շիֆի, ես ջանասիրաբար կաշխատեմ օգնելու վերացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը:

Ընտրութիւնների օրը արագ է մօտենում

Առցանց քուէարկութիւնը սկսվում է հոկտեմբերին եւ ես ձեր աջակցութեան կարիքն ունեմ: Ես քարոզարշավի համար հրաշալի թիմ ունեմ: Մենք ստանում ենք աջակցութիւն ժողովրդից եւ վարչական շրջանից: Մենք կարող ենք հաղթել: Մեր վարչական շրջանը կարող է ինձ Վաշինգտոն ուղարկել մի ծրագրով, որը կօգնի մեր համայնքին եւ վերջ կդնի Շիֆի շրջանը՝ 20 տարի շարունակ արհամարհելուն:
Ես, ամենայն հարգանքով, խնդրում եմ քուէարկել իմ օգտին:

Շնորհակալութիւն,
Էրիկ Ըրլի

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *