Լրագրող Միհրան Քէհէեան Լոնտոնէն կը գրէ.

Հայ Առաքելական Եկեղեցու թալանչի-առաջնորդ Գարեգին Բ-ն իւղ կը լեցնէ՞ արդէօք «թեժ աշնան» կրակին: Նախկին հանցաւոր ռեժիմի մաս կազմող այս օլիգարխին անհրաժեշտ է դուրս շպրտել եկեղեցիէն, քանզի ան կորցրած է իր յարգանքը ազգի ներսում, բացառութեամբ քանի մը մեդալակիրներու եւ վարձու ամբոխի:


Հեղինակ՝ Արամ Ամատունի


Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ ակնառու է, որ խոսակցությունն ընթացել է ներկայումս բավականին աղմուկ առաջացրած օրակարգային հարցերի՝ կրթական չափորոշիչների, դպրոցական ծրագրում «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի, այդօրինակ այլ հարցերի հետ կապված թեմաների շուրջ: Այդ թեմաները ներկայումս քաղաքական նոր սեզոնը գեներացնող հանգամանքներ են, որոնց վրա իրենց քաղաքական աշխուժությունն են փորձում կառուցել ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր, որոնք ասոցացվում են նախկին համակարգն ընդգրկող շրջանակով:

Ելնելով քաղաքական աշխուժության և սեզոնային թեժացման հիմքում դրվող այդ օրակարգից՝ կամա թե ակամա առանցքային քաղաքական նշանակություն և դեր է ստանում Հայ Առաքելական եկեղեցին կամ դրա ղեկավարությունը: Բանն այն է, որ քաղաքական վարքագծի հիմքում ազգային արժեքների օրակարգն է, ընդ որում՝ ակնհայտորեն մանիպուլյատիվ շեշտադրումներով և տեղեկատվաքարոզչական տեխնոլոգիաների վրա արվող խաղադրույքով:

Հայ Առաքելական եկեղեցին դիտարկվում է որպես ազգային արժեհամակարգի որոշակի ինստիտուցիոնալ հանգրվան ու երաշխավոր, ոչ բացառիկ անշուշտ, սակայն իր բնույթով բացառիկ ինստիտուցիոնալ և պատմահոգեբանական դեր ունեցող հանգրվան: Այդ ֆոնին ՀԱԵ դերակատարումն ու վերաբերմունքը ազգային արժեհամակարգի շուրջ ծավալվող քննարկումներին ու աղմուկին կա՛մ կարող է ունենալ նենգափոխումներ և մանիպուլյացիաներ խթանող, կա՛մ հակառակը՝ մանիպուլյացիաները, շահարկումներն ու նենգափոխումները կանխող, ուղղակի արգելակող, իսկ որոշ դեպքերում՝ անգամ մերկացնող նշանակություն:

Այլ կերպ ասած՝ ՀԱԵ-ն կա՛մ յուղ կլցնի ներքաղաքական թեժ աշնան կրակին, կա՛մ թույլ չի տա այդ կրակի արհեստական բորբոքում ազգային արժեհամակարգի իսկապես կարևորագույն խնդիրների շահարկումների միջոցով: Ինչ ընտրություն կկատարի ՀԱԵ ղեկավարությունը: Դա անկասկած կախված կլինի քաղաքական ներկայիս իշխանության հետ ՀԱԵ ղեկավարության հարաբերությունից, ինչի շուրջ էլ թերևս եղել է ԱԺ նախագահի և Կաթողիկոսի քննարկումը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *