ԳՐԵՑ՝ Ռ. Համբարձումեան

Հայկ Նահապետի մեծագործութիւնից ի վեր, աւելի քան ՉՈՐՍՈՒԿԷՍ հազար տարի հայ ազգի սերուցքի գերխնդիրը մի՛շտ եղել եւ մնում է ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ, որն այս ժողովրդի համար ԲՆԱԶԴԱԿԱ՛Ն է: «Աւելի տանելի բռնակալութեան», այն է՝ «չարեաց փոքրագոյն»-ի գաղափարն իսկ այդ խնդրում ԲԱՑԱՌԵԼ ԵՆՔ, քանզի «տանելի բռնակալութիւն»-ը հայի համար ԱՆՀԵԹԵԹՈՒԹԻՒՆ Է: Մեր ժողովրդին աւելի քան երկու հարիւր տարի մոլորող ու ԶՕՐԱԶՐԿՈՂ կեղծիքներից հարկ է ազատուենք, յատկապէս ա՛յս մէկից. հայերս իբր թէ մեր երկիրը զաւթած-իրար մէջ բաժանած կայսրութիւններից ազատամարտել ենք ՄԻ՛ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ դէմ: Մինչդեռ հայութիւնը միայն վերջին մօտ 115 տարոմ, ռուս բռնակալութեան դէմ տասի հասնող ազատամարտ է տուել՝ 1903 թ. մինչեւ 1918թ. մայիսեան հերոսամարտերը, 1920 թ. նոյեմբերի վերջերից մինչեւ 1921 թ. յուլիսի կէսերը, 1988 թ. փետրուարի 20-ից մինչեւ 1991 թիւը ու վերջապէս 2018թ. ապրիլեան յեղափոխութիւնը, որով ՀՀ բնակչութիւնը Հայաստանն ազատեց Ռուսաստանին ճորտագրուած ռուսախտի հայանուն բացիլներից: Շատերը դժգոհում են նաեւ, թէ մենք իբր ազգային գաղափարախօսութիւն չունենք: Հայերիս ազգային գաղափարախօսութիւնն ու ծրագիրը Յիսուս Քրիստոսի յայտնութիւնից 2492 տարի առաջ կոթողել է Հայկ Նահապետը: Այն համադրում է ԵՐԵՔ հիմնաբաղադրիչ.
ԱՌԱՋԻՆ. բոլոր հայկազունները ՓԱՓԱԳՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱՅ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԱՏ ,ԱՄԵՆԱԶԱՐԳԱՑԱԾ ՈՒ ԲԱՐԳԱՒԱՃ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԷԿԸ: 5000 տարի շարունակ սա՛ է եղել եւ մնում մեր ժողովրդի համազգային ծրագրի ու գաղափարաբութեան ՀԻՄՆԱԴՐՈՅԹԸ:
ԵՐԿՐՈՐԴ իրողութիւնը, որ հարկ է իմանայ ամէն մի հայկազուն, հետեւեալն է. հայոց պատմութիւնը ցոյց է տալիս, որ բոլոր այն դէպքերում, երբ մեր ժողովուրդը ՄԻԱՒՈՐՈՒԵԼ Է ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԳԵՐՆՊԱՏԱԿ, ամենազօրեղ հակառակորդին իսկ ՅԱՂԹԵԼ Է:
ԵՐՐՈՐԴ իրողութիւնը ԵՐԿՐՈՐԴԻ ԱՆԺԽՏԵԼԻՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ պատմական փաստերի հետեւեալ արձանագրումն է. վերջին հարիւր տարիներին մեր ժողովրդի մեծամասնութեանը մոլորող, յուսալքող ու ջլատիչ է այն թակարդը, թէ Ռուսաստանն իբր հայերի կոտորածներ չի արել, ուստի ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԵԼ Է ՄԻՄԻԱՅՆ հայերին անընդհատ կոտորած ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԷՄ: Մեր ազատատենչ ոգին ջլատող եւ մարտունակութիւնը ուժաթափող այս ԲԱՆՍԱՐԿՈՒԹԻՒՆԸ ցոյց տամ մի քանի փաստերի արձանագրումով միայն: Հայերի հանդէպ իրագործուած գազանութիւնների ծաւալներով Թուրքային իբր թէ զիջող Ռուսաստանի դէմ ԱԶԱՏԱՄԱՐՏԵՐԻ ԱՆԳՈՅՈՒԹԻՒՆԸ իչիք են դարձնում բռնապետութիւնների համաշխարհային պատմութեան ամենամարդայօշ կայսրութեան դէմ միայն վերջին 115 տարում հայ ժողովրդի առնուազն ԻՆՆ բացառիկ, չեմ վարանում պնդեմ՝ աշխարհահռչակ յաղթանակները.
ՅԱՂԹԱՆԱԿ Ա. Ռուս աշխարհակալ վիթխարի կայսրութեան կայսեր 1903 թ. յունիսի 13-ի հրամանով ոստիկանութիւնն ու բանակը աւելի քան երկու տարի, մինչեւ 1905 թ. յուլիսի վերջը, զաւթում էին Հայաստանեայց եկեղեցու հողերն ու գոյքը, բռնագանձում եկեղեցու դրամատնային հաշիւներում կուտակուած համազգային դրամագլուխները, խուժելով եկեղեցիները, ջարդում էին գանձանակներն ու պահարանները, յափշտակում դրամը, ոսկեայ, արծաթեայ խաչերն ու սպասքը, սրբապատկերներն ու այլ արժէքները: Քանի որ Հայաստանեայց եկեղեցու ունեցուածքը ոչ թէ միայն եկեղեցունն էր, այլ բովանդակ հայութեանը, ուստի դա, ինչպէս հայ գուսաններն էին այդ օրերին երգաբանում, «աւազակ կառավարութեան կողոպուտն» էր: Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմեան Հայրիկի գլխաւորութեամբ համաժողովրդական պայքարի ելած հայութիւնը1905 թ. օգոստոսի 1-ին ռուսաց կայսրին ՀԱՐԿԱԴՐԵՑ ետ վերցնել հրամանը: Չտեսնուած իրողութիւն կայսրութեան 200-ամեայ պատմութեան մէջ: Ռուսաստանը հայութիւնից կրած խայտառակ պարտութեան եւ մեր համայնամարտով ռուսական 1905 թ. յեղափոխութիւնը ԲՈՑԱՎԱՌԵԼՈՒ վրէժը լուծելու համար, Կովկասի թաթարներին զինելով, սկսեց Բաքուի եւ այլ բնակավայրերի հայ բնակչութեան կոտորածները: Սակայն, հանդիպելով այս անգամ արդէն արեւելահայ ու արեւմտահայ գրեթէ ԲՈԼՈՐ յայտնի ռազմաքաղաքական գործիչների (Սեբաստացի Մուրադ Խրիմեան, Սէպուհ, Առաքել, Աւօ, Մախլուտոյ, Քեռի, Դուրբախ, Արմէն Գարոյ, Համազասպ եւ այլք) ՄԻԱՍ-ՆԱԿԱՆ ինքնապաշտպանութեանը, կայսրութիւնը հայերից ջախջախիչ պարտութիւն կրեց:
ՅԱՂԹԱՆԱԿ Բ. Փոքրաթիւ բանտեալ ժողովրդից կրած խայտառակ պարտութիւնից կատաղած Նիկոլայ Բ-ն (սրան, ի դէպ, ռուս եկեղեցին վերջերս սրբացրեց) վրէժ լուծելու համար, Մեծ եղեռնի սկիզբը համարուող թուականից 10 տարի առաջ, 1905 թ. փետրուարի 4-ին, Ռուսաստանը կովկասահայութեան կոտորածները սկսեց արեւելահայերի տնտեսական կեդրոն Բաքուից՝ մինչեւ օգոստոսի 22-ը շարունակելով Երեւանի, Նախիջեւանի, Թիֆլիսի նահանգներում, Զանգեզուրում եւ այլուր: Ամբողջ Ռուսաստանով մէկ յեղափոխական տրամադրութիւններ բորբոքած արեւելահայերին, յատկապէս Երեւանի նահանգի ու Արարատեան դաշտի հայութեանը տեղահանելու-թուրքերի ձեռքով բնաջնջելու` ռուս կայսրութեան գործողութիւնները կասեցրեց ՆԻԿՈԼ – ԴՈՒՄԱՆԻ ընդհանուր գլխաւորրութեամբ Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպած համայն հայութեան ինքնապաշտպանութիւնը: Արարատեան նահանգում եւ այլուր մարտերը ղեկավարում էին արեւելահայ ու արեւմտահայ գրեթէ ԲՈԼՈՐ յայտնի գործիչները՝ Արմէն Գարոն (Գարեգին Կարնեցի Փաստրմաճեան), Արցախում, ներառեալ Զանգեզուրը (Սիսիանից ու Ղափանից մինչեւ Մեղրի)՝ Վարդան սպարապետը (չ՛շփոթել Խանասորի Վարդանի՝ արցախցի Սարգիս Մեհրաբեանի հետ, որը Նիկոլ Դումանի առաջարկով ղեկավարում էր Արցախի «Զինւորական մարմինը»), Գանձակում՝ Արցախի «Զինւորական մարմնի» անդամ Համազասպը: Նրանց ղեկավարութեամբ մարտնչում էին արեւելահայ (Դրօ, Խէչօ (Խաչատուր Գէորգեան), Ռաշիդ, Սաքօ եւ ուրիշներ) ու արեւմտահայ (Սեբաստացի Մուրադ, Սէպուհ, Առաքել, Աւօ, Սմբատ, Քեռի, Առիւծ Աւագ, կոփեցի Մուշեղ, Կոտոյի Հաճի, Կայծակ Առաքել (Տիգրան Աբաջեան), Կորիւն եւ այլք) յայտնի դէմքերը: Յաղթանակին օգնեց նաեւ Ռուսաստանում 1905 թ. յունուարին բռնկուած յեղափոխութիւնը, որը Ռուսաստանի սանձազերծած պատերազմում յաղթելու նպատակով իր գաղտնի ոստիկանութեամբ կազմակերպել էր Ճապոնիան:
ՅԱՂԹԱՆԱԿ Գ. Ռուս կայսրութիւնը հայերից յաջորդ պարտութիւնը կրեց ռուսեւթուրք ռազմադաշինքի դէմ հայութեան 1918 թ. մայիսեան հրաշամարտերին, որոնք կատարեցին ԳՐԵԹԷ ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Ապարանում եւ Բաքւում ռուսեւթուրք դազմադաշինքի դէմ ՀԱՄԱՅՆԱԿԵՐՏ յաղթանակներով ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ :
ՅԱՂԹԱՆԱԿ Դ. Ռուսաստանի միւս ջախջախիչ պարտութիւնը հայութիւնից եղաւ նախ՝ Գարեգին Նժդեհի գլխաւորութեամբ 1920 թ. նոյեմբերի վերջերին Զանգեզուրում սկսուած եւ դեկտեմբերի 25-ին Տաթիւի առաջին համագումարով «ԻՆՔՆԱՎԱՐ ՍԻՒՆԻՔ»-Ի ՀՌՉԱԿՈՒՄԸ եւ ապա՝ բոլշեւիկեան կացնահարումների եւ գնդակահարութիւնների դէմ հայութեան կոթողած 1921 թ. փետրուարի 18-ի ժողովրդական ապստամբութեամբ՝ հայոց անկախ պետականութեան վերականգնումը: Սոյն սխրագործութեամբ հայութիւնը ռուս կայսրութեան դէմ ապստամբած ՄԻԱԿ բանտարկեալ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՂԱՒ, որը ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ: Ինքնիշխանութիւնը տեւեց ՄՕՏ ԵՕԹՈՒԿԷՍ ԱՄԻՍ՝ 1920 թ. դեկտեմբերի 25-ից մինչեւ բոլշեւիկապետ Լենինին Զանգեզուրը Հայաստանին միացնել եւ Հայաստանի կացնահար բոլշեւիկ պետերին մեր ժողովրդի նուիրեալներից Ալ. Միասնիկեանով փոխարինել ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒՑ յետոյ 1921 թ. յուլիսի 12-ի գիշերը Գարեգին Նժդեհի հեռանալը Հայաստանից:
ՀԱՂԹԱՆԱԿ Ե. 1956 թ. ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցութեան 20-րդ համագումարում կայսրութեան ուկրաինացի ղեկավար Ն. Խրուշչովի նախաձեռնած ստալինականութեան քննադատութիւնը կայսրութեան ԲՈՒՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ԱԶԱՏԱԽՈՀՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ, որը դեռեւս 1950-ական թթ. հիմնած լինելով ազգային-քաղաքական գաղտնի խմբեր (գրեթէ միայն հայրենդարձ արեւմտահայերից), Սովետ Միութիւնում ՍԿԶԲՆԱՒՈՐԵՑ ժողովրդավարական եւ ազգային-քաղաքական շարժումներ: Նշուած խմբերից առաւել հեղինակաւորը1962 թ. վերջերին եօթ երիտասարդների (Խաչատուր Ամիրջանեան, Խաչիկ Սաֆարեանի, Վիգէն Բաբայեան, Գրիգոր վարդապետ (Գրիգոր-Յովհաննէս Եղեան), Էդուարդ Կակոսեան, Կարապետ֊Կարո Քիրամիդջեան, Մերուժան Յովհաննիսեան) Երեւանում հիմնած «Հայ երիտասարդական միութիւնն» էր, որը Մոսկուայից եւ Խորհրդային Հայաստանի իշխանութիւններից պահանջում էր պաշտօնապէս ընդունել ցեղասպանութեան փաստն ու նշել Մեծ եղեռնի տարելիցները
՝ Թուրքիայից ետ պահանջել բռնագրաւուած հողերը, Ադրբէջանին բռնակցուած Նախիջեւանն ու Արցախը վերադարձնել Հայաստանին, դադարեցնել հետապնդումներն ու կալանքը այն անձանց, ովքեր գրում կամ խօսում են հայ ժողովրդի մեծագոյն ողբերգութեան մասին: Ազատախոհութիւնը աննախադէպ չափերով ու ծաւալներով ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՒ ԲՈՑԱՎԱՌԵԼՈՒ ՄԷՋ վճռորոշ էր hայոց Մեծ եղեռնի յիսնամեակի առթիւ Երեւանում 1965 թ. ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐԻՒՐ ՀԱԶԱՐԱՆՈՑ ՑՈՅՑԸ : Սա արդէն կայսրութեան հանդէպ հայութեան նաեւ հոգեբանական ու գաղափարական ՅԱՂԹԱՆԱ՛ԿՆ ԷՐ, քանի որ նախ՝ ԱՅԴ ՔԱՆԱԿԻ ԵՒ ԸՆԴԳՐԿՈՒՄԻ ՑՈՅՑ 1917 թ. ՎԵՐՋԵՐԻՑ Ի ՎԵՐ ԿՈՄՈՒՆԻՍՏ ԿԱՅՍՐՈՒԹԻԵԱՆ Ո՛Չ ՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԷՐ ԵՂԵԼ: Երկրորդ՝ թէեւ ապրիլեան համազգային ցոյցը կասեցնելու համար կայսրութիւնը ոտքի էր հանել ինչպէս իր գաղտնի ծառայութիւնը, այնպէս էլ բոլոր պատկան կառոյցները, բայց դա չկարողացաւ անի: Երրորդ՝ Հայաստանի ժողովուրդը բռնապետութեանը ՍՏԻՊԵՑ ոչ միայն վերացնել հայոց ցեղասպանութեան մասին գրել-կարդալ-խօսելն ու ցեղասպանութիւնը նշելու դէմ դրուած արգելքները, այլեւ հայութիւնը ապրիլեան ցոյցերով ԿԱՍԵՑՐԵՑ իր ազգային մեծագոյն դժբախտութեան մասին խօսել-գրելու-կարդալու իրաւունքների ՈՏՆԱՀԱՐՈՒՄՆԵՐԸ: Եղեռնի ցոյցերը Մոսկուային հարկադրեցին նաեւ ՀՀ իշխանութիւններին արտօնելու կառուցել եղեռնի յուշարձան եւ ժողովրդին թոյլ տալ անցկացնելու եղեռնի յիշատակի հանդիսութիւններ, որ 1920 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՑ Ի ՎԵՐ ԽՍՏԻՒ ԱՐԳԵԼՈՒԱԾ ԷՐ: Որքան էլ այս «իրաւունքների ձեռքբերումը» յաղթանակ համարելը քաղաքակիրթ ազգերի համար 20-րդ դարակէսին ծիծաղելի հնչի (չեմ վարանում յաւելեմ՝ քրքջալի լինի), բայց այդպէ՛ս է, քանի որ ինչպէս հայութիւնը, նոյնպէս եւ կայսրութեան բոլոր ժողովուրդներն անխտիր, մինչեւ 1960-ական թուերը այս վիճակի մէջ են եղել: Ցոյցը բացառիկ էր նաեւ Սովետ Միութեան բնակչութեան համատարած ճորտամտութիւնը յաղթահարելու առումով: Այսպէս՝ Հայաստանում իրականացուած 1965 թ. ապրիլեան ցոյցից ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ Մերձբալթեան հանրապետութիւններում եւ մէկ-երկու այլ վայրերում բողոքի փոքրաթիւ հաւաքներ եղան, իսկ 8 ամիս անց, 1965թ. դեկտեմբերի 5-ին, 150-ից 200 ռուսալեզու անձինք (հիմնականում հայեր, հրէաներ, մերձբալթներ) Մոսկուայում անցկացրեցին ձերբակալուածների դատավարութիւնները հրապարակաւ կատարել, բացխօսութիւն եւ մարդու իրաւունքների պաշտպանութիւն աղերսող հաւաք: Ռուս պատմագրութիւնը այդ հաւաքն է համարում կայսրութիւնում իրաւապաշտպան շարժման ՍԿԻԶԲԸ՝ շրջանցելով կայսրութեան տարածքում հայերի 1950-ԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ Ի ՎԵՐ անցկացրած մարդու եւ ազգերի իրաւունքները պաշտպանելու՝ բազմապատիկ աւելի խիստ ու վտանգաւոր պահանջների ու յատկապէս 1965թ. ապրիլեան վիթխարի ցոյցի առանցքային նշանակութիւնը:
ՅԱՂԹԱՆԱԿ Զ. Կայսրութիւնում ազգերի ազատութիւն եւ անկախութիւն արծարծելու եւ ԲՈՑԱՎԱՌԵԼՈՒ մէջ բացառիկ էր 1966 թ. ապրիլ-հոկտեմբերին ՇԱՀԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՈՒ 20 ամեայ ՍՏԵՓԱՆ ԶԱՏԻԿԵԱՆԻ ընկերակցութեամբ նկարիչ ՀԱՅԿԱԶ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՀԻՄՆԱԾ Ազգային Միացեալ Կուսակցութիւնը (ԱՄԿ): Կուսակցութեան ծրագրի 6-րդ կէտը ազդարարում էր. «ԱՄԿ-ի հիմնական խնդիրն է ազատագրել ազգը օտարի լծից, դուրս գալ Ռուսաստանի ստրկատիրական գերիշխանութիւնից, Հայաստանը դարձնել ազատ, անկախ, քաղաքական չէզոք հանրապետութիւն»: ԱՄԿ գործիչներից էին Պարոյր Հայրիկեանը, Ազատ Արշակեանը, Աշոտ Նաւասարդեանը, Անդրանիկ Մարգարեանը, Մարզպետ Յարութիւնեանը, Յակոբջան Թադեւոսեանը, Ռազմիկ Մարկոսեանը եւ ուրիշներ, որոնք բոլորն էլ քաղաքական բացայայտ գործունէութեան համար երեքից մինչեւ մօտ քսան տարի անցկացրեցին բանտերում ու աքսորներում: Հիմնադրման օրուանից Հայկազ Խաչատրեանի, իսկ նրա ձերբակալումից յետոյ, 1968 թուականից ԱՄԿ Խորհրդի առաջնորդութեամբ (խորհուրդը յետոյ պատասխանատու ընտրեց Պ. Հայրիկեանին) գործող ԱՄԿ-ը կայսրութիւնում հիմնադրուած եւ մինչեւ 1987 թ. հոկտեմբերը գործող ԱՌԱՋԻՆ ՈՒ ՄԻԱԿ կուսակցութիւնն էր, որը սկզբից ի վեր ազգային պայքարը ջահաւորում էր կայսրութիւնից անջատուելու եւ ազգային անկախ պետականութիւնը վերականգնելու գաղափարներով: 1960-70-ական թթ. Հայաստանում հիմնուել էին Հայաստանի՝ Ռուսաստանից անկախացնելու տասնեակի չափ այլ խմբեր:
ՅԱՂԹԱՆԱԿ Է. Մօտ երկու հարիւր հազարանոց հանրահաւաքի պահանջով ԽՍՀ Գերագոյն Խորհրդի նստաշրջանը չեղեալ յայտարարեց Արցախը Ադրբէջանի թողնելու ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի 1988 թ.յուլիսի18-ի որոշումը: Մոսկուան 1988 թ. նոյեմբերի 22-ին կասեցրեց Խ. Հայաստանի Գերագոյն սովետի 8-րդ նստաշրջանը: Դրան ի պատասխան, խորհրդարանի 171 պատգամաւորներ 1988 թ.նոյեմբերի 23-ի հանրահաւաքի պահանջով մերժեցին Մոսկուայի որոշումը: Կոմունիստ բռնատիրութեան ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՆՆԱԽԱԴԷՊ այդ քայլով բնակչութիւնից յետոյ 1988 թ.նոյեմբերի 24-ին Մոսկուայից ԱՆԿԱԽԱՑԱՒ ՆԱԵՒ ՍՈՎԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ :
ՅԱՂԹԱՆԱԿ Ը. 1988 թ. փետրուարի 20-ից Ադրբէջանի անուան տակ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԷՄ թաքնուած ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ տեսնելով, որ ռազմահաբեկչութեամբ չի կարողանում շիջանի համաշխարհային համբաւ ստացած արցախեան համայնամարտը, Սովետ Միութեան Գերագոյն Խորհրդի նախագահութեան1989 թ. յունուարի 12-ի հրամանագրով Արցախին փակցրեց «Կառավարման յատուկ կոմիտէ» մականունը, իսկ1989 թ. նոյեմբերի 28-ին այն դարձրեց «ԼՂԻՄ Հանրապետական կոմիտէ»: Մոսկուան այդ վարչախմբերը հիմնեց, որպէսզի Արցախի ռազմակալութեամբ տարածքը վերստին բռնակցի Ադրբէջանին: Ի ՊԱՏԱՍԽԱՆ Արցախում Մոսկուայի հաստատած ՌԱԶՄԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ, արցախցիների վաղօրօք ստեղծած «ԼՂԻՄ բնակչութեան լիազօր ներկայացուցիչների համագումար»-ը 1989 թ. օգոստոսի 16-ին հիմնադրեց «ԼՂԻՄ-ի գործունէութիւնը ժամանակաւորապէս ղեկավարող Ազգային խորհուրդ եւ նախագահութիւն», որը ԼՂԻՄ-ը իր չորսուկէս հազար քառ. կմ տարածքով հռչակեց միութենական տարածք, որտեղ չպիտի գործէր Ադրբէջանական ԽՍՀ սահմանադրութիւնը: Սա փաստօրէն կոմունիստ կայսրութիւնից անկախ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԷՐ «Սոցիալիստական երկրների Վարշաւեան» կոչուած բռնադաշնութիւնում (Արցախից անմիջապէս յետոյ, 1989 թ. սեպտեմբերի 12-ին, երկրորդ ոչ կոմունիստական կառավարութիւն կազմելը Լեհաստանում ազդարարեց Լեխ Վալենսան): Հայ ժողովրդի համայնամարտը ջախջախելուն ուղղուած այդ քայլերին ի պատասխան, Արցախը Հայաստանին միաւորել պահանջող ցոյցերի թելադրանքով գումարուած Սովետ Հայաստանի Գերագոյն Խորհրդի եւ Արցախի Ազգային խորհուրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ նիստը հրապարակեց «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ Հայկական ԽՍՀ-Ի եւ Լեռնային Ղարաբաղի Վերամիաւորման մասին» որոշումը: Այդ բացառիկ որոշումը հայոց անբաղդատելի դիւցազնամարտի ջախջախիչ յաղթանակն էր կոմունիստ կայսրութեան դէմ, որով հայութիւնը սկզբնաւորեց կայսրութեան բանտեալ ազգերի նաեւ իրաւաքաղաքական ազատագրութիւնը: Այսպիսով՝ Արցախը Հայաստանին միաւորել սկսած հայութիւնը արցախականի սկզբից ՄԷԿ ՏԱՐԻ ՏԱՍՆ ԱՄԻՍ ԱՆՑ ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱՄԻԱՒՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ բարոյահոգե-բանական ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՄԱՏՆԵԼՈՎ Արցախը ամէն գնով Ադրբէջանին վերաբռնակցել ճգնող ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆԸ: Դա ոչ միայն ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՒՈՐՈՒՄՆ ԷՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԱՅԼԵՒ Արցախը ՎԵՐԱՄԻԱՒՈՐԱԾ ՍՈՎԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՍՈՎԵՏ ՄԻՈՒԹԻՒՆԻՑ, որով Հայաստանը դարձաւ կայսրութիւնից նաեւ իրաւաբանօրէն անջատուած առաջին հանրապետութիւնը:
ՅԱՂԹԱՆԱԿ Թ. 1991 թ. մինչեւ 2018 մարտ-ապրիլը ՄԱԿ անդամ անկախ պետութիւն կոչուող Հայաստանը իր ձեռնասուններով կառավարում էր Ռուսաստանը, որի թելադրանքով ՀՀ-ն ՄԱԿ-ում եւ միջազգային այլ ատեաններում մշտապէս քուէարկում էր այդ երկրի միջազգային ահաբեկչութիւնները, ինքնիշխան երկրները զաւթող աշխարհակալութիւնը դատապարտող վճռագրերի դէմ: Նշուած իրողութիւնը ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ԱՉՔՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ՊԵՏՈՒԹԵԱՆԸ աւելի էր ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ, ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ ԵՒ ԱՆՈՒԱՆԱՐԿՈՒՄ: 2018թ. մարտի 31-ից սկսուած յեղափոխութիւնը բազմապատկեց հայ ժողովրդի հեղինակութիւնը՝ այն հասցնելով 1988 թ. փետրուարից սկսուած արցախամարտով ձեռք բերած ընդգրկումին: Այդ օրը փոքրաթիւ խմբով Նիկոլ Փաշինեանի Գիւմրիից սկսած քայլարշաւը ապրիլի 13-ից Երեւանում դարձաւ համայնական ԸՆԴՎԶՈՒՄ: 1991-2018 թթ. երկիրն աղէտող կառավարող ոճրախմբերի կամայականութիւններին 30 տարու չափ դիմադրած բնակչութիւնը, որ աւելի քան քառորդ դար սպասում էր պայքարն առաջնորդող նուիրեալի, գտնելով ու ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԶՕՐԱՑՆԵԼՈՎ Նիկոլ Փաշինեանին, նրան կարգեց համայնամարտի պարագլուխ: Ընդվզումը ՏԱՍՆ ՕՐՈՒՄ ԴԱՐՁԱՒ երկրի ու բնակչութեան ազատութիւնն ու ինքնիշխանութիւնը օր-օրի ԸՆԴԱՐՁԱԿՈՂ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ: Հայ ժողովուրդն իր երկնած կառավարութեան թռիչքունակ
գործողութիւններով ու գերարդի մտածելակերպով կոթողեց անհաւատալի թուացող յաղթանակ, որը ապրիլի 23-ից 25- ը Հայաստանն ու Սփիւռքը ՏՕՆԵՑ ՀԱՄԱՅՆԱԿԱՆ աննախընթաց եւ անօրինակ ԲԵՐԿՐԱՆՔՈՎ ՈՒ ԽՐԱԽՃԱՆՔՐՈՎ…ԲԻՒՐԻՑՍ ՓԱ՛ՌՔ ԵՒ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒ՛Ն ՀԱՅ ՎՍԵՄԱԳՈՐԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ, որի 1988 թ. ապրիլեան անբաղդատելի ՀԱՄԱԶԱՐԹՕՆՔ – ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ վերականգնեց նաեւ մեր ազգի գրեթէ զէրոյացած հեղինակութիւնն աշխարհում: ՀՀ-ն դարձաւ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԹՔԱՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ սարքած բռնադաշնութեան երկրներից ԱՄԵՆԱԱԶԱՏՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆԸ: Ինչպէս 1988-1990 թթ.արցախեան ազատամարտի օրերին, այդպէս էլ 2018 թ. ապրիլ ամիսներից ի վեր, ռուս կայսրութեան ճորտագրեալ ռուսախօս զանգուածի ընկերային պայքարը, «ՀԵՏԵՒՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԵՐԻՆ» վանկարկումներով հայութիւնը ԲՌՆԿԵՑ… Այդ պատճառով էր Հայաստանի ԻՐԱՒԱԶՕՐ ղեկավարութիւնը Կրեմլի ամենամեծ հակառակորդը… Ռուսաստանն աւարտել է ջանում քաղաքակրթութիւնը միջնադարեան ետաշրջող կայսրապետութիւնով բռնակալելու իր նոր մոլոգար երազանքը : Լենին-ստալինեան դիւապետութիւնը վերականգնելու քայլերից մէկն այսօր Կովկասում հետեւեալն է՝ Հայաստանի ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՄԷՆ ԳՆՈՎ մէջտեղից վերացնելով, մեր երկիրը հայ ռուսախտաւորների ձեռամբ կայսրութեան ՄԱՐԶԵՐԻՑ մէկը դարձնելով, ԿՈՎԿԱՍԸ ՌՈՒՍ ԲՌՆԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԱԿ ՊԱՀԵԼՆ Է: Սա հայութեանն ու Հայաստանը ամբողջ կովկասի ժողովուրդների թշնամին սարքելու ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆ Է… Սա ի գիտութիւն յատկապէս ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԴԻՄԱԿ ԴՐԱԾ Հայաստանի հանրային-քաղաքական այն ուժերին (Հանրապետ. կուսակց., ՀՅԴ եւ այլք) ու գործիչներին, ովքեր լծուելով կայսրութեան հայաստանակործան ծրագրին, դառնում են հայ ժողովրդի ազատութեան ու ինքնիշխանութեան թշնամիների կամակատարները… Հայ ժողովրդի ԳԵՐԽՆԴԻՐՆ ԱՅՍՕՐ զարգացումի մակարդակով ռուս բռնադաշնուեթանը առնուազն ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԵՏ ԹՈՂԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՈԼՈՐ առումներով համաշխարհային չափանիշների զարգացած երկիր դարձնելն է: Այդ անկասկած ու անխուսափելի հրամայականը չուշացնելու ՄԷԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՅ ՄԻԱՅՆ. ԱՆՅԱՊԱՂ ՄԻԱՆԱԼՈՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆԸ, ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵԼ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ԵՏԱԳՆԱՑ ԿԱՅՍԵՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ:
ՄԱՄԻԿՈՆԷԻՑ ՏԱՐՕՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒԽՏ հանրային կառոյցի ատենավար՝
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
Միանում ենք՝ ՍԱՄՈՒԷԼ ՍԷԴՐԱԿԵԱՆ (բանասէր, լրագրող), ԳԵՂԱՄ ՍԱՀԱԿԵԱՆ (քանդակագործ-խաչքարագործ), ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼԵԱՆ (կինոբեմադրիչ եւ հանրային գործիչ), ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍԵԱՆ (իմաստագէտ, կրօնագէտ), ԱՐՍԷՆ ՊՕՂՈՍԵԱՆ (կրօնագէտ-քաղաքագէտ), ՌՈՒԶԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ (գրադարանավարուհի), ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐԵԱՆ (լրագրող), ՍԱՍՈՒՆԻԿ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ (բանասէր) ՀՀ Գիտ. Ակադեմիայի Գրադարան
Աղբիւրներ. Թուղթ ընդհանրական ( գրել, անստորագիր տարածել եմ 1980 թ. իմ ազգանունով տպագրուել է 1990 թ.(Ռ. Համբարձումեան,, Թուղթ ընդհանրական, Յոևդորակ, Երեւան, 1990 թ., էջ 16-18; Ռ. Համբարձումեան, Հայ-ռուս յարաբերութիւնների 1720-2015 թ թ սրբագրումներ, Երեւան, 2016 թ., էջ 27-29;
Նոյնի Հայոց մեծ եղեռնի 1915- 2018 թթ. փուլը սադրել, կազմակերպել եւ Թուրքիայի հետ իրագործել է Ռուսաստանը, Երեւան, 2018, էջ 15; Նոյնի Յաղագս արցախականի, Երեան, 2018թ., էջ 68-73; Նոյնի ԳարեգինՆժդեհ, Կենսատարեգրութիւն, Մտամասունքներ, 2019 թ., էջ 40-42):
24 ապրիլի 2020 թ Ռ. Համբարձումեան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *