ԳՐԵՑ՝ ԱՆԹՕ ՍԱՀԱԿ
Նախ ասեմ որ, որոշել էի ոչ մի գրառում չկատարել դիմատետրի վրայզայն անիմաստ նկատելով։
Սակայն Պետրոս Ղազարեանի հարցազրոյցը ՀՅԴ Գերագոյն Մարմին ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, ինձ ստիպեց անդրադառնալ մի կարեւոր հարցի շուրջ, որին անդրադարձաւ Իշխան Սաղաթելյան։
Հարցը վերաբերում ա, Իշխան Սաղաթելյանի իսկ խօսքերով, «ազատ ու թափանցիկ» ընտրություններին։
Պարոն Սաղաթէլյան, ե՞րբ եւ ո՞ւր, ՀՅԴի ներկայացուցիչները աթոռին բազմած են «ազատ ու թափանցիկ» ընտրությունների
որպէս արդիւնք։
Սկսենք Հայաստանից։ Մինչեւ Ռոպերթ Քոչարյանի ՀՀ նախագահական աթոռի զաւթումը, դուք գոյություն չունէիք Հայաստանի քաղաքական կեանքի թատերաբեմի վրայ։ Քոչարյանի ժամանումով ու կեղծ ընտրութիւնների որպէս արդիւնք ՀՀ Խորհրդարան խուժեցիք հինգ «պատգամաւոր»ներով ու, եթէ չեմ սխալվում, մէկ նախարարով։ Նոյնը պատահեց Սերժ Սարգսյանի իշխանության օրերին։ Գոհ էիք, ու ամէն ինչ կարգին էր Հայաստանում։ «Պայքարում էիք փթածության դէմ, աղքատության դէմ, ու ձեր օրով ՀՀ քաղաքացին ապրում էր բարգաւաճ կեանք։ Բանտերը անարդարօրէն չէին լեցվել անմեղ զոհերով։ Իսկ ինչ ա վերաբերում Հոկտեմբեր 27, 1999թ.ի ազգավնաս ոճիրին, այլոց նման դատապարտելով ոճիրը, հրաժարական ներկայացրեցիք ու հեռացաք իշխանությունից»։ Այդպէս ա չէ՞, պարոն Սաղաթէլեան։ Հայաստանյան ձեր սխրանքներին էսքանով կը բավարարվեմ։
Իսկ ինչ ա վերաբերում սփիւռքյան ձեր գործելաոճին, առաջին առիթով Ձեր բարձր ուշադրության յանձնեմ հետեւյալ յայտարարությունը, որ լոյս է տեսել այսօր՝ Նոյեմբեր 20, 2020-ին, Պէյրութում լոյս տեսած «ԱԶԴԱԿ» օրաթերթում։
Համազգայինի, ՀՄԸՄ-ի, ԼՕԽ-ի Շրջանային Վարչութիւններու Պատու-իրակութիւնը Եւ ՀՅԴ ԶՈՄ-ն ու ԼԵՄ-ը Փաշինիանի Հրաժարականը Պահանջող Յուշագիրներ Յանձնեցին Հայաստանի Դեսպանատան։
Էս յայտարարության առիթով պարոն Սաղաթէլյան, ուզում եմ Ձեր բարձր ուշադրութեան յանձնել մի կարեւոր հանգամանք։
Համազգային, ՀՄԸՄ եւ ԼՕԽ, մշակութային, մարզական ու բարեսիրական միություններ են, եւ ոչ թէ քաղաքական կազմակերպություններ, հետեւաբար անոնց խօսքը, յուշագիրները ոչ մէկ քաղաքական կշիռք ունեն։ Արաբերէն պիտի ասէին՝ «մելան թղթի վրայ»։ Ու եթէ կարծում էք, որ էդ յուշագիրները կնիքը կը կրեն սոյն միություններին, չարաչար սխալվում էք։
Անցնող աւելի քան վաթսուն տարիներին, ոչ թէ միություններ, այլ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության ենթակա սփիւռքյան եկեղեցական կառոյցների պատկան մարմինների ընտրությունը Ձեր իսկ բնորոշումով «ազատ ու թափանցիկ» չեն եղել, ինչպէս եւ չեն եղել Ռոպերթի ու Սերժիկի օրերին։ Իսկ երբ 2018-ին, «Թաւշեայ Յեղափոխության» առթիւ տեղի ունեցաւ իսկապէս արդար ու թափանցիկ ընտրություններ, ժողովուրդը ասաց իր խօսքը ու ձեզ չեզոքացուց ձեր վարած ապիկար քաղաքականության որպէս արդյունք։ Պարոն Սաղաթէլյան, ամերիկացիները պիտի ասէին.- Look who՚s talking.
Անկեղծօրէն՝ ԱՆԹՕ ՍԱՀԱԿ