«alikonline.ir»- Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է .«Չի կարելի չհամաձայնել, որ Բաքւի բռնապետն այս կամ այն ձեւակերպմամբ պարբերաբար յայտարարել է Հայաստանի տարածքի հանդէպ հաւակնութիւնների մասին։
Սակայն այժմ դրանք անկարեւոր համարելը եւ համարժէք չարձագանքելը պարզագոյն ձեռնածւութիւն է, թէկուզ միայն մի պատճառովգ նախկինում, երբ նա դա անում էր, Հայաստանի անվտանգային համակարգը փլուզւած չէր կամ, աւելի պարզ օրինակով՝ ադրբեջանցի ոչ մի բաշիբոզուկ չէր համարձակւի ոչ միայն զինաթափել հայկական զինւած որեւէ ստորաբաժանում, այլ նոյնիսկ մտքով անցկացնել նման բան անելը։
Մինչդեռ այժմ ցաւալի փորձը ցոյց է տալիս, որ դաւաճանական վարչախմբի կառավարման պայմաններում դա լիովին հնարաւոր է, ուստի նման հաւակնութիւններից բխող վտանգներն առաւել քան իրական են դարձել, իսկ դրանք թերագնահատելը, մեղմ ասած, մանկամիտների մակարդակի մեքենայութիւն է։
Ի դէպ, Բաքւի բռնապետն, իր վերջին «ճառում», դիցուք, յիշատակելով «Գիոքչա» թիւրքական տեղանունն, ամենեւին նկատի չունի միայն Սեւանա լիճը, այլ Երեւանի խանութեան ժամանակաշրջանի «Գիոքչայի մահալը» (շրջանը), որը տարածքով գրեթէ համընկնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի հետ։
Կից Երեւանի խանութեան ադրբեջանական քարտէզի վրայ սլաքով ցոյց եմ տւել այդ շրջանը։
