«alikonline.ir» – Գուգլ քարտէզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղ-որոշման համակարգի (Google GPS) հիման վրայ Հայաստանի պետական սահմանների սահմանա-զատում կամ սահմանա-գծում իրականացւել չի կարող: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:
«Անհասկանալի էգուգլ քարտէզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունւում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկայ են աշխարհի առցանց քարտէզների բազմաթիւ տարբերակներ: Կամ արդեօք պարզել ենք ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրւել առցանց քարտէզի կոնկրետ տարբերակի հիմքում:
Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի ուսումնասիրութիւններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մօտեցումը լրջօրէն վտանգում է անմիջականօրէն սահմանային բնակավայրերի բնակիչների կեանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիութեան, սեփականութեան սահմանադրական իրաւունքները:
Խօսքը մեր պետութեան սահմանների պաշտպանութեան, մեր ժողովրդի ու իւրաքանչիւր անձի ֆիզիկական անվտանգութեան ու ապահովութեան մասին է:
Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մօտեցումներ, գիտական հետազօտութիւնների արդիւնքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրաւական հիմքեր եւ այլն:
Այս հարցը պէտք է լինի մեր երկրի բացառիկ գերակայութիւնների թւում, բոլորի առաջնահերթ ուշադրութեան կենտրոնում»:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *