«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:

– Պարոն Քեշիշյան, 2021-ին Իրանը հայ-իրանական հարաբերությունների խորացման հարցում ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի։
– Իրանի կողմից առնվելիք քայլերը կախված են մի շարք հանգամանքներից, այդ թվում, թե վերջնական ինչ ավարտի է հասնելու Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, հետ-պատերազմյան վիճակում երկկողմ հարաբե-րությունները ընդլայնելու փոխադարձ նոր հետա-քրքրությունները ու նաև Անկարայի և Բաքվի իշխանությունների կողմից հովանավորվող փոք-րաթիվ թուրքախոս անջատողականների հարցից, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են և ազդում են երկրի քաղաքական մթնոլորտի վրա, իսկ նոր իրավիճակում անհավանական չէ նրանց գերակտիվացումը, ինչը հանգելու է Իրանի իշխանությունների համարժեք քայլերի:
Իրանում, կամա-ակամա, նկատի է առնվում նաև հայկական բանակի դեմ իսրայելական գերարդիական զինտեխնիկայով ադրբեջանա-թուրքական բանակի սպառազինման հանգամանքը, ջիհադիստ վարձկան ահաբեկիչների ներկայությունն ու Թել Ավիվի իշխանության առավել ևս հաստատումը Ադրբեջանում, որոնք լրջագույն սպառնալիքներ են Իրանի համար: Չմոռանանք, որ 2020թ. նոյեմբերի 27-ին Թեհրանի մոտակայքում նույնպես գերարդիական տեխնոլոգիաներով ահաբեկվեց Իրանի կարևոր գիտնականներից մեկը, որում Իրանը մեղադրում է Իսրայելին։
Իրանում, թեև մինչև օրս շարունակվում են «բռնազավթված ադրբե-ջանապատկան Ղարաբաղի» ազատագրման կապակցությամբ գոհունակության հայտարարությունները, սակայն դժվար թե նման շնորհավորանքները փարատեն Իրանի ռազմավարական մտահոգությունները, որ նոր թափ է առնելու Բաքվի և Անկարայի տարածաշրջանային դերի բարձրացումից հետո։
Թուրքիայի ռազմական ներկայությունը Իրանի հարևան չորս երկրներում՝ Ադրբեջանում, Իրաքում, Պակիստանում և Կատարում, նաև ոչ սահմանակից Սիրիայում, ստեղծել են ուժերի նոր դիսբալանս, որ չի կարող աննկատ անցնել Իրանում:
Նշվածներն ահազանգող լուրջ ազդակներ են, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական վերլուծաբաններն ու կենտրոններն ինչ եզրակացությունների, առավել ևս հակազդելու ինչ եղանակների կդիմեն:
– Հայաստանի քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլեր Իրանի հայկական սփյուռքը արդյոք պե՞տք է ձեռնարկի։
– Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին իրանահայության անունից հնչած անզուսպ, բայց ոչ այնքան զարմանալի հայտարարություններն անպատասխանատու և վնասաբեր էին տարբեր առումներով։ Առաջինն ու ամենասկզբունքայինը՝ Սփյուռքից որևէ անհատ, կուսակցություն կամ կրոնապետ իրավունք ունի խոսելու միմիայն իր անունից, որովհետև, ինչպես գիտենք, Սփյուռքը բազմազան է և բազմաշերտ, իսկ Սփյուռքի նույնիսկ 1%-ը ոչ մի կուսակցության անդամ չէ, ուստի Սփյուռքը ո՛չ իրավական և ոչ էլ բարոյական առումով իրավունք չունի և ոչ էլ ունակ է Հայաստանի քաղաքական հարցերում միջամտություններ կատարելու, առավել ևս՝ երկրի առաջին դեմքերի հրաժարական պահանջելու։ Հայաստանի քաղաքական ճակատագիր տնօրինելու բացարձակ իրավունքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին։ Սփյուռքը զորակցողի դերում է և իր տեսակետները պետք է բանաձևի զուսպ և շատ կառուցողական, իսկ ամե-նակարևորը, ինչպես գիտենք, Հայաստանը գրկաբաց ընդունում է արտերկրի իր զավակներին և ամենակարճ ժամանակահատ-վածում և չնչին գումարով նրանց շնորհում քաղա-քացիություն, այդուհանդերձ՝ ինքնըստինքյան հասկանալի է, որ ինքզինք և իր հայրենիքը հարգող յուրաքանչյուր սփյուռքահայ, առանց Հայաս-տանում ապրելու, որպես քաղաքացի իրավունքները վայելելու, բայց նաև պարտավորություններ ստանձ-նելու, փաստորեն որպես օտար պետության սահ-մաններում և գերիշխանության ենթակա երկքա-ղաքացի՝ չպետք է ինքն իրեն վերապահի իրավունք Հայաստանի քաղաքական ճակատագիրը տնօրի-նելու ամբարտավան հավակնություն։
Սփյուռքից հնչած այդ հայտարարությունները նպատակաուղղված էին նաև վնասելու Հայաստանի Հանրապետության արտաքին իմիջը, բայց զուգահեռ մեծապես վնասեցին նաև հայկական համայնքի հեղինակությանը, որ միշտ հարգվում է որպես իր երկրին աջակցող հայրենասեր ժողովուրդ։ ՀՅԴ-ի կողմից այդ աղմկարարությունը Իրանում լավագույնս չարաշահվեց Իրան-Հայաստան հարաբերությունների սերտացման թշնամիների կողմից։
Ես նշեցի, որ այդ հնչած անպատասխանատու հայտարարությունները ամենևին զարմանալի չէին, որովհետև արժի հիշել 1993 թվականի հուլիսին Արցախի ազատագրումը դատապարտող իրանահայ թեմերի առաջնորդների խայտառակ հայտարարությունը։ Նման արկածախնդրությունները տեղավորվում են Կիլիկիո աթոռը իր կուսակցական նպատակների համար չարաշահող ՀՅԴ-ի դատապարտելի տրամաբանության մեջ։
Անկախ այս բոլորից՝ մանավանդ հետպատերազմյան ժամանակահատվածում, Հայաստանը պետք է և ունի հնարավորություն օգտվելու Սփյուռքի այլևայլ, այդ թվում՝ նրա մասնագիտական լայն կարողություններից:
Հայաստանը պետք է և պիտի ներգրավի Սփյուռքին, ստեղծի օրինական և գործնական պայմաններ, որպեսզի սփյուռքահայը ավելի հեշտ ինտեգրվի Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում: Հնարավորինս պետք է պակասեցվի Հայաստան-Սփյուռք անջրպետը:
– Արդյոք պատերազմի ողջ ընթացքում կրավորական դիրք որդեգրած Իրանը 2021-ին կմտածի՞ հայ-իրանական հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ։
– Ցավոք, անցած երկու տասնամյակների ընթացքում օրվա հայկական իշխանությունների կողմից որոշակի քայլեր չառնվեցին իր կողմից հայտարարված ծրագրերի՝ հյուսիս-հարավ մայրուղու, երկաթգծի, համատեղ ՀԷԿ կառուցելու, Մեղրիի ազատ տնտեսական գոտին աշխատեցնելու, Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը մեծացնելու և այլնի առնչությամբ:
Իրանը նույնպես անցնող երեսուն տարիներին ելևէջային կացության մեջ է եղել: Իրանի դեմ շրջափակումը վերջին 4 տարիներին սաստկացել է, տեղի է ունեցել արժույթի անկում, ինչը մեծապես ազդել է իր քաղաքական և առևտրատնտեսական աշխուժությունների վրա: Այլ խոսքով՝ երկկողմ հարաբերությունների դանդաղկոտ թափի պատասխանատվությունը, ըստ իս, հասցեագրված է երկու կողմերին էլ։
Արդեն Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման թափը կախված է բազմաթիվ գործոններից, հարցերի ճիշտ ընկալումից և ժամանակին ու համարժեք քայլեր կիրառելուց։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *